• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրության կազմակերպման համար ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու մասին

ՀՐԱՄԱՆ
30․03․2017 թ.

ՀՀ ԱԺ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունների կազմակերպման վայր են ընտրված կրթահամալիրի կրթական օբյեկտները։ ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան նյութական պայմաններ ապահովելու նպատակով`

  1. Հասմիկ Մանուկյանին, Լուսիկ Ներսիսյանին, Էվելինա Սանդրյանին,  Մարինե Ավետիսյանին` Մայր դպրոցի (7/43 և 7/44 ընտրական տեղամասեր), Քոլեջի (7/47 ընտրական տեղամաս), Դպրոց-պարտեզի (7/41 և 7/42 ընտրական տեղամասեր) շենքերում տեղամասային հանձնաժողովների աշխատանքի համար հատկացնել մեկական համապատասխան կահավորանքի սենյակներ:
  2. Օպերատիվ կատարել տեղամասային հանձնաժողովների նախագահների՝ քվեարկության անցկացման հետ կապված բոլոր առաջարկները: Խոչընդոտներ առաջանալու դեպքում ուղիղ դիմել Ռուդիկ Սահակյանցին:
  3. Դպրոց-պարտեզում` Մարինե Ավետիսյանի և Վանիկ Թոփչյանի, Քոլեջում` Էվելինա Սանդրյանի և Ժորա Գալստյանի, Մայր դպրոցում` Հասմիկ Մանուկյանի, Լուսիկ Ներսիսյանի, Մանուկ Բաբայանի, Կորյուն Ստեփանյանի և Ռուդիկ Սահակյանցի համար ապրիլի 2-ը համարել աշխատանքային՝  8:00-20:00: Աշխատողներն իրենց ընտրական իրավունքն իրականացնում են միմյանց հետ պայմանավորվելով:
  4. Ապրիլի 2-ին, ժամը՝ 8։00-20։00, գործում են շենքերի առաջին հարկերի բոլոր սանհանգույցները։
  5. Հրամանին անհատապես ծանոթացնել նշված մարդկանց:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար՝    Ա. Բլեյան