• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
29.03․2017թ.

«Վախթանգ Անանյան» հայրենագիտական-ուսումնական-մշակութային-գրական-ճամփորդական նախագծի շրջանակներում թույլատրել Դպրոց-պարտեզի 4-5-րդ դասարանների սովորողների ուսումնական ճամփորդությունը Տավուշի մարզ, Դիլիջան քաղաք, Գոշավանք, Հաղարծին վանք, Շամախյան: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Սոնա Փափազյանին, օգնական՝ Տաթև Համբարյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` մարտի 29-ին, ժամը 9:00, Դպրոց-պարտեզի բակից,  վերադարձը՝ ապրիլի 1-ին, ժամը 17:00.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Սոճի» հյուրատանը.
  6. ճանապարհածախսը՝ 35.000 (երեսունհինգ հազար) դրամ, տրամադրել կրթահամալիրի միջոցներից՝ 2017թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից.
  7. Նիսսան 34 DR 635 պետհամարանիշի ավտոբուսով, վարորդ՝ Գարիկ Առաքելյան (հեռ. 055 51 77 17)․
  8. Անուշ Աղաբաբյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

1. Մանան Սեմերջյան
2. Ռուզաննա Բաբաջանյան
3. Հայկազ Գեղամյան
4. Եվա Սահրադյան
5. Արսեն Հովհաննիսյան
6. Թերեզա Հակոբյան
7. Արմեն Մարտիրոսյան
8. Մարկ Սիմոնյան
9. Արմեն Աղաջանյան
10. Հայկ Պետրոսյան
11. Սիլվի Կարապետյան
12. Հրաչյա Կարապետյան
13. Արսեն Մելքումյան
14. Դավիթ Խաչատրյան
15. Յանա Աբրահամյան
16. Հայկ Նահապետյան
17. Մարկ Ներսեսյան
18. Ինեսսա Հայրապետյան
19. Լուիզա Եղիազարյան
20. Հայկ Մարգարյան
21. Իռեն Կարապետյան
22. Գագիկ Ներսեսյան, 3-րդ դաս․
23. Արմինե Գաբրիելյան (ծնող)
24. Հայարփի Նիկողոսյան (բուժքույր, ծնող)

Հավելված 2
Ծրագիր

Օր առաջին- Մարտի 30

9:00   Մեկնում
10:30   Կանգառ Սևանալճի ափին, ընթերցումներ, նախաճաշ
11:30   Ժամանում Դիլիջան
11:30 - 12:30  Տեղավորում հյուրատանը, տարածքի ծանոթացում
12:30 - 15:00 Այցելություն Գոշավանք, Հաղարծինի վանքային համալիր,  միասնական ընթերցումներ` «Հակաբացիլ Թումանյան, Չարենց, Տերյան»
15:00 - 15:30 Վերադարձ հյուրատուն
16:00   Ճաշ
17:00 - 18:00 Թափառումներ Դիլիջան քաղաքում, այցելություն  Թուֆենքյան արհեստների փողոց/կենտրոն/, Ամֆիթատրոն
18:00 - 19:00 Միասնական ընթերցումներ, ուղիղ եթեր, կարդում ենք Անանյան, «Հակաբացիլ Թումանյան, Չարենց»
19:00 - 20:00 Կայքում նյութերի հրապարակում
20:00   Ընթրիք
21:00 - 22:30 Ինտելեկտուալ խաղեր,  մրցույթներ, աշխարհագրական լոտո
22:30   Քուն

Օր երկրորդ- Մարտի 31

08:00   Վերկաց
08:00 - 08:30 Անձնական հիգիենա, կարգի ենք բերում ննջասենյակները
08:30 - 09:30 Մարզական ժամ
09:30   Նախաճաշ
10:00   Տարածքի մաքրություն, էկո շրջայց տարածքով
11:00 - 13:00  Մեկնում Անանյանի ծննդավայր. հարցազրույցներ հարևաններից, բարեկամներից, տարածքի ուսումնասիրություն, բաժանվում ենք խմբերի և կատարում հետազոտական աշխատանք
14:00 Ճաշ
14:00 - 15:00 Ընթերցում ենք Անանյան, քննարկումներ
15:00 - 16:00 Այցելություն Թումո կենտրոն, Ֆիլմարտադրության գործընթացի մասնակցություն, ցուցադրություններ, համատեղ գործունեություն
16:00 - 17:00 Հյուրատանը հարակից բլուրի հաղթահարում, զբոսանք անտառում, տարածքի կողմնորոշում, խաղեր
17:00 - 18:00 Ընթերցանության ժամ, Ընթերցում ենք Անանյան
18:00 - 19:00 Կայքում նյութերի հրապարակում
20:00   Ճաշ
21:00 - 22:00 Դիտում ենք Անանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերը՝ «Հովազաձորի գերիները», «Լեռնային լճի գաղտնիքը», որը նկարահանվել և «Սևանի ափին»պատմվածքի հիման վրա, քննարկում
22:30   Քուն

Օր երրորդ -Ապրիլի 1

08:00   Վերկաց
08:00 - 08:30 Անձնական հիգիենա, կարգի ենք բերում ննջասենյակները
08:30 - 09:30 Մարզական ժամ
09:30   Նախաճաշ
10:00   Հավաքում ենք իրերը, ննջասենյակները, տարածքը
10:30   Ճամփորդական բրդուճների պատրաստություն
11:00   Մեկնում
12:00   Ժամանում Սևանավանք
12:00 - 13:00 Շրջայց Սևանավանքում, պատմության ծանոթացում
13:00   Ճաշ
15:00   Ժամանում Երևան