• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
29․02.2017թ.

Կրթահամալիրի նոր գործընկեր Մարգարա գյուղի դպրոցի 13 հոգիանոց խումբը մարտի 30-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Լիանա Հակոբյանին, Կարինե Խառատյանին, Մարինե Ամիրջանյանին, Վեներա Խառատյանին և Գնել Հարությունյանին.
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել Միջին դպրոցում, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան

Հավելված

Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի ընդունելության ծրագիր

Մարտի 30

10:00   Դիմավորումը  Մայր  դպրոցի բակում
10:15 - 10:50 Միասնական պար,  պարուսուցում  Միջին դպրոցի դասավանդողների հետ․ պատասխանատուներ` Վաչե Խաչատրյան, Արսեն Խաչատրյան
11:00 - 11:45  Պարապմունք բնագիտատեխնիկական լաբորատորիայում․ պատասխանատու` Գնել Հարությունյան և ընկերներ
11:45 - 12:00   ընդմիջում Միջին դպրոցում
12:00 - 12:45   Պարապմունք բնագիտատեխնիկական լաբորատորիայում․ պատասխանատու` Վեներա Խառատյան և ընկերներ
12:50 - 13:30   Բլոգուսուցում․ պատասխանատուներ` Կարինե Խառատյան, Լիանա Հակոբյան և ընկերներ
13:30 - 13:50 Շրջայց Մայր դպրոցում
13:50 - 14:00  օրվա ամփոփում, հետագա անելիքների քննարկում Տիգրան Հայրապետյան Գրադարանում, Ճանապարհում: