• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական հայրենագիտական ճամփորդություն կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
23.03.2017թ.

Ուսումնահետազոտական և հայրենագիտական ուսումնասիրության, «Քլորոֆիտումի տարածումը» նախագծի իրագործման համար թույլատրել Դպրոց-պարտեզի և Գեղարվեստի դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների ուսումնական ճամփորդությունը Վայոց ձորի մարզ՝ Եղեգնաձոր։ Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Անահիտ Եղյանին, օգնականներ՝ Բաբկեն Փաշինյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` մարտի 24-ին, ժամը 9։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից,  վերադարձը՝ մարտի 25-ին, ժամը մինչև 18:00.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ Եղեգնաձորում, թիվ 2 դպրոցի սովորողների տներում․
  6. Ճանապարհածախսը՝ 55.000 (հիսունհինգ հազար) դրամ, տրամադրել կրթահամալիրի միջոցներից (25․000 դրամ՝ 2017թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից, 30․000 դրամ՝ Հանրակրթական դիջիթեք 2017-ի՝ Բաբկեն Փաշինյանի և Անահիտ Եղյանի խրախուսական մրցանակը).
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ֆորդ  10 ՍՕ 908 մակնիշի մեքենայով, վարորդ` Արամ Հարությունյան (հեռ. 077 74 76 55)․
  8. Անուշ Աղաբաբյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`  Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

Դպրոց-պարտեզ

  1. Հակոբյան Աստղիկ
  2. Կարապետյան Իռեն
  3. Խիլոյան Սելլա
  4. Հովհաննիսյան Արսեն
  5. Գրիգորյան Ալբերտ
  6. Նալբանդյան Հովհաննես
  7. Միրզոյան Սլավա
  8. Հայրապետյան Ինեսա
  9. Մարգարյան Հայկ
  10. Մկրտչյան Լարիսա

Գեղարվեստի դպրոց

  1. Հարությունյան Ստեփան
  2. Օհանջանյան Մոնիկա
  3. Սիմոնյան Գոռ
  4. Մելիքյան Լինդա
  5. Երեմյան Մերի
  6. Շողիկ Պողոսյան - դասավանդող

Հավելված 2
Ծրագիր
24.03.2017թ.

09:30  մեկնում Երևանից
11:30   կանգառ Նորավանքում
12:30  ժամանում Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց, հանդիպում  սովորողների և դասավանդողների հետ, համատեղ ծառատունկ, բնապահպանական հիմնախնդիրներ, կլոր սեղան
«Վախթանգ Անանյան» նախագիծ, անանյանական նյութերի միասնական ընթերցումներ, քննարկումներ, ծանոթացում հեղինակի առավել հայտնի գործերին, պատմվածքներին, ծրագրերի ներկայացում, սպորտային հանդիպում` վոլեյբոլ, ֆուտբոլ
15:00  ծանոթանում ենք Եղեգնաձորին` հանդիպում բնակիչների հետ, հարցազրույց
17:00  ընթրիք
19:00  շրջայց երեկոյան Եղեգնաձորում
20:30  տեղավորում հասակակիցների տներում, օրվա ամփոփում
22:00  Լեռնային լճի գաղտնիքները ֆիլմի դիտում, քուն

25.03.2017թ.

09:00  վերկաց, հիգիենայի ժամ
09:30  նախաճաշ
11:00  այցելություն Եղեգիսի միջնակարգ դպրոց
12:00  այցելություն Եղեգիս գյուղի ս. Աստվածածին եկեղեցի
12:30  այցելություն Եղեգիս գյուղի Զորաց եկեղեցի՝ ս. Ստեփանոս եկեղեցի
13:00  այցելություն Սմբատաբերդ
15:30   վերադարձ` բնապահպանական քայլարշավ Արփա գետի երկայնքով
ընդմիջում ճանապարհին (արշավային բրդուճներ, ջուր)
18:00  ժամանում Երևան