• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թե չէ քո ընկերը չեմ լինի…

Երեկ, մեր սեբաստացիական ամեն չորեքշաբթիից (օրացույցով հաստատ, 15։15-16։15)՝ Մայր դպրոցում միասնական սեմինար պարապմունք-հավաքից առաջ և հետո ես արտով անցա իմ ճամփան... մեր գարնանային աշխարհով… այնպես, որ ոչ մի արված գործ, վատ արված կամ անելիք չի վրիպի… Ու տպավորություններ ու գարնանային օր ու ծիածան… Ստեփան Թորոյան պարուսույցը, երկրագործ դարձած, Մայր դպրոցի մեծ պարտեզում, ավագ ու միջին դպրոցի մեծ խումբ սեբաստացիների հետ, մեր հավաքից առաջ, նրա ողջ ընթացքում պարելով գործեց երկիրը մեր… 

Կրթահամալիրի տնօրենի` մարտի 23-ի օրագիրը: