Կրթահամալիրի տնօրենի հրամանի համաձայն` մարտի 22-ին «Տիգրան Հայրապետյան» գրադարանի ղեկավար Մարի Գաբանյանը, մեդիագրադարանի ղեկավար Լուսինե Ալեքսանյանը և կրթահամալիրի քոլեջի գրադարանային գործի 5 ուսանողներ մասնակցեցին Ամերիկյան համալսարանում Մտավոր սեփականության գործակալության (ՄՍԳ) կողմից կազմակերպած նախագծի քննարկմանը, որը վարում էր ՄՍԳ Հեղինակային իրավունքի բաժնի վարիչ Քրիստինա Համբարյանը: