• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միշել Ժան

Մարտի 20-ը ֆրանկոֆոնիայի  միջազգային օրն է: Դա ևս մեկ  առիթ է բարձրաձայնելու, որ ֆրանսերեն  լեզուն 5 մայրցամաքները միմյանց  կապող գծերից մեկն է: Մեզ միացնող ֆրանսերեն լեզուն միության  անփոխարինելի  ուղեգիծ է, որը  հարուստ է  մեր տարբերությամբ: Այո, ֆրանկոֆոնիայի  իմաստը առաջարկությունն է, գործողությունը, մարդասիրությունը: Ֆրանկոֆոնիայի մեջ  մենք պաշտպանում  ենք մարդասիրությունը, որն  էլ մեզ իրապես հնարավորություն է տալիս  հանդիպման, բացահայտման, փոխըմբռնման, համերաշխության, քաղաքակրթություններն ու մշակույթներն  իրար  միացնելուն, ազատության իրավունքներն իմանալուն և կիրառելուն, տնտեսական, էկոլոգիական  փորձառություններ  նախաձեռնելուն: Այդ  համերաշխությամբ միայն կարող  ենք աշխարհը դարձնել  ավելի հավասարակշիռ, մարդասիրական, կայուն: Ֆրանկոֆոնիան այդ ամենը կիսելն ու փոխանակելն է, մեր տարբերությունները  ճիշտ  ըմբռնելն է, քանի որ դա միակ ձևն է հասկանալու, որ  այն ինչ  մեզ  միավորում է  ավելի ուժեղ է, քան   այն ինչ  մեզ  բաժանում է:

Ես ձեզ մաղթում եմ էմոցիաներով լի 2017 թվական:

Աղբյուրը