• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

10-12-րդ դասարանում սովորողի անհատական ուսումնական պլանի կազմման կարգ

Սովորողի անհատական ուսումնական պլանը (այսուհետ` պլան) ուսումնառության պայմանագրի հավելվածն է։ Այն կազմվում է ուսումնական չորս շրջանի համար` սեպտեմբեր-դեկտեմբեր, հունվար, փետրվար-մայիս, հունիս՝ հաշվի առնելով դպրոցի ուսումնական պլանը, կրթահամալիրի, ավագ դպրոցի (այսուհետ՝ դպրոց) ուսումնական օրացույցները։ Անհատական պլանը սովորողը կազմում է ինքնուրույն կամ իր ընտրած խորհրդատուի հետ, համաձայնեցնում ծնողի հետ։ Պլանը հաստատում է դպրոցի ղեկավարը.

  • առաջին շրջանի համար (սեպտեմբեր-հոկտեմբեր)՝ մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը. առանձին սովորողների համար այդ ժամկետը կարող է երկարացվել մինչև օգոստոսի 20-ը.
  • երկրորդ շրջանի համար (հունվար)՝ մինչև կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված «Ուսումնական ձմեռ» նախագծի սկիզբը.
  • երրորդ շրջանի համար (փետրվար-մայիս)՝ մինչև հունվարի 20-ը.
  • չորրորդ շրջանի համար (հունիս)՝ մինչև մայիսի 20-ը:

Ուսումնական տարվա այլ հատվածում դպրոցի ղեկավարը սովորողի անհատական պլանի փոփոխություն կարող է հաստատել` ընդունելով նրա հիմնավորված դիմումը, հիմավորումները մանկարվարժական խորհրդում քննարկելուց հետո։ Ուսումնական տարվա ընթացքում դպրոց ընդունվող սովորողի պլանը հաստատվում է մինչև նրա հետ ուսումնառության պայմանագիր կնքելը՝ ընթացիկ շրջանի համար, հաջորդ շրջանների համար՝ կարգի համաձայն:

Պլանի կառուցվածքը
Սեպտեմբեր-դեկտեմբեր, փետրվար-մայիս շրջաններում պլանում ներառվում են`

  • հանրակրթություն. որոշվում է հեղինակային կրթական ծրագրի հենքային ուսումնական պլանով.
  • դպրոցական բաղկացուցիչ. հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանում առաջարկվող ցանկից` սովորողի ընտրությամբ դասընթացներ, ակումբներ, ուսումնական երկարաժամկետ նախագծեր.
  • ինքնակրթություն, տնային  ուսումնական աշխատանք (ընտրած դասընթացի, նախագծի, լրացուցիչ կրթության աշխատանք).
  • լրացուցիչ կրթություն դպրոցում, կրթահամալիրի ուսումնական կենտրոնում կամ այլ հաստատությունում. այդ թվում՝ շտկողական աշխատանք, երկարացված օրվա ծրագիր։

Հունվարյան, հունիսյան պլանում ներառվում են ուսումնական նախագծեր`

  • ստեղծագործական-հետազոտական
  • ակումբային
  • քաղաքացիական-էկոլոգիական
  • արտադրական
  • համերգային (երաժշտական-պարային)
  • մարզական նախագիծ
  • հայրենագիտական-ճամփորդական
  • կրթական փոխանակման
  • լրացուցիչ կրթության դասընթաց (նախագիծ)

Սեպտեմբեր-դեկտեմբերի անհատական պլանը կազմվում է ամառային ճամբարում, փետրվար-մայիսինը` հունվարյան ճամբարում։ Սովորողի ուսումնական ծանրաբեռնվածությունը կարող է լինել 32-36 ժամ։

Սովորողն ընտրում է

  • հանրակրթական և ընտրությամբ դասընթացների առաջարկվող ծրագրերը,
  • դասընթացը վարող ուսուցչին.
  • պատանեկան ակումբ, ուսումնական երկարաժամկետ (շուրջտարյա) նախագիծ,
  • մարզական ակումբ (ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզական ակումբի պարապմունքներն են. այլ հաստատությունում մարզական լրացուցիչ կրթություն ստացող սովորողը կարող է կրթահամալիրում մարզական ակումբ չընտրել)։

Լրացուցիչ կրթությունը հանրակրթության մեջ չընդգրկված ուսումնական գործունեություն է, արտադպրոցական կրթությունը, բուհի ընդունելության քննությունների նախապատրաստումը։
Կրթահամալիրում կամ այլ հաստատությունում լրացուցիչ կրթություն ընտրած սովորողը դպրոցի ղեկավարի համաձայնությամբ կարող է չընտրել ուսպլանում տրված ընտրությամբ դասընթացների ցանկից։ Դրա հիմնավորումը լրացուցիչ կրթությունից ունեցած հաջողությունն է, սովորողի մասնագիտական կողմնորոշումն է։ Սովորողը լրացուցիչ կրթության արդյունքները պարբերաբար ներկայացնում է կրթահամալիրում՝ անհատական-խմբային համերգի, ներկայացման, ցուցահանդեսի, իր ընտրած բնագավառի ամենամյա ստուգատեսի միջոցով։

Անհատական պլանի բոլոր բաղկացուցիչները գնահատվում են։
 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.