• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նախապատրաստվում ենք Ծաղկաձոր մեկնելու

Նախապատրաստվում ենք ճամփորդությանը. համատեղ ծրագիր ենք մշակել Ծաղկաձորի միջնակարգ դպրոցի սովորողների հետ, ներկայացնելու ենք մեր կրթահամալիրը՝ ընթերցումներ, երգուսուցում, պարուսուցում, ձմեռային մարզական խաղեր: Այսօր ես, Նարեկը,Արամը և ընկեր Միքայելը ուսումնասիրեցինք, թե ինչպես պետք է օգտագործենք դահուկները և սահնակները, դրանց սարքին լինելը: Բոլոր այն իրերը, որոնք կարիք ունեին նորոգման, տարանք նորոգելու վարպետ Հրաչի մոտ, օգնեցինք նրան:
Բոլոր գործիքները պատրաստ են, և մենք՝ նույնպես: Անհամբերությամբ սպասում ենք մարտի 3-ին:
Առաքելյան Նարեկ, 7-րդ դաս.

Ամբողջականը` Միջին դպրոցի ենթակայքում: