• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հավաքի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
23.02.2017թ.

ՀՀ ԿԳ նախարարության նախաձեռնությամբ 2017թ. փետրվարի 25-ին կրթահամալիրում կազմակերպվում է ԿԳՆ հեռավար ուսուցման ծրագրի մասնակից դպրոցների ներկայացուցիչների հավաքը։ Հավաքի ծրագիրը, մասնակիցների ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. Կրթահամալիրի կողմից օրվա աշխատանքների համակարգող ճանաչել փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին, պատասխանատու` ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանին, տնօրենի օգնական Զառա Առաքելյանին, Միջին դպրոցի կազմակերպիչներ Մարալ Կարապետյանին և Գոհար Եղոյանին. հաստատել նրանց աշխատանքի ծրագիրը (հավելված).
  2. նախատեսված սրահներում աշխատանքների սպասարկման, mskh.am-ում լուսաբանման պատասխանատու ճանաչել Մարի Գաբանյանին, Սեն Միքայելյանին, Իրինա Ապոյանին, Արմինե Գյոնջյանին, Բաբկեն Փաշինյանին, Լիանա Հակոբյանին, Գոհար Բալջյանին, Հասմիկ Թոփչյանին, Կարինե Խառատյանին, Հերմինե Անտոնյանին և ծրագրավորողների ակումբի սովորողներին, ավագ դպրոցի լրագրող սովորողներին․
  3. տնտեսուհիներ Գայանե Գայֆաջյանի, Հասմիկ Մանուկյանի, Լուսիկ Մանուկյանի և Նորա Գալուստյանի համար փետրվարի 25-ը համարել աշխատանքային.
  4. Մարթա Ասատրյանին՝ շենքում ապահովել ջեռուցում, մաքրություն, հիգիենիկ պայմաններ.
  5. Ռուդիկ Սահակյանցին՝ ապահովել բակերի, մուտքերի մաքրությունը.
  6. ընդունել ի գիտություն պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված 2).
  7. 50-60 մարդու համար սուրճի և ճաշի ընդմիջումը կազմակերպել կրթահամալիրի միջոցներով` 500-800 դրամի սահմանում. պատասխանատու` Գոհար Եղոյան.
  8. մարզերից եկող մասնակիցներին առաջարկել կրթական փոխանակումների կացարանի ծառայությունը ուրբաթ, շաբաթ օրերի համար:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան

Հավելված

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Փետրվարի 25
ՀՀ ԿԳ նախարարության կազմակերպած կոնֆերանսը կրթահամալիրի մայր դպրոցում

Մասնակիցներ. ԿԳ նախարարության ընտրած մենթոր 11 դպրոցների և նրանց կցված դպրոցների ներկայացուցիչներ, ԿԳ փոխնարար (մոտ 50 մասնակից)
Կրթահամալիրից. Աշոտ Բլեյան, Գևորգ Հակոբյան, Մարթա Ասատրյան, Մարի Գաբանյան, Սեն Միքայելյան, Տիգրան Պարսիլյան, Զառա Առաքելյան, կրթահամալիրի հետ համագործակցող դպրոցների պատասխանատուներ, միջին և ավագ դպրոցից լրագրողներ:
Նախագիծը սպասարկում են միջին և ավագ դպրոցները:

11:00  մասնակիցների ընդունելություն՝ մասնակցին դիմավորում են կրթահամալիրի մուտքի մոտ, ուղեկցում համերգասրահ, որտեղ գրանցում են, ընդունում վերարկուն, սուրճի, թեյի առաջարկ, առաջարկում մայր դպրոցով շրջայցի:
12:00  համերգասրահում կոնֆերանսի սկիզբ. ԿԳ փոխնախարար Դավիթ Սահակյանի ողջույնի խոսքը
12:10 - 14:00  դպրոցների համագործակցության հաջողված փորձի ներկայացում
14:00 - 14:20  ընդմիջում. Միջին դպրոցի սովորողները ցուցադրում են իրենց տեխնոլոգիական կարողությունները՝ սուրճ, թեյ հատային սնունդ. մայր դպրոցի սրճարան
14:20 - 15:20  խմբային աշխատանքներ.
• առաջին խումբ՝ Հասմիկ Ղազարյանի կաբինետ,
• երկրորդ խումբ՝ Ելենա Սարգսյանի կաբինետ,
• երրորդ խումբ՝ Սիլվա Հարությունայնի կաբինետ,
• չորրորդ խումբ՝ Թամար Ղահրամանյանի կաբինետ:
Խմբերին տրվում են աշխատանքային նեթբուքեր, ապահովում են թեյ, սուրճ:   
15:20 - 16:20  արդյունքների ամփոփում համերգային սրահում:

Ամբողջ օրվա ընթացքում մայր դպրոցում ապահովված է Wi-Fi կապ. պատասխանատու՝ Սեն Միքայելյան
Համերգասրահում՝ նոթբուք, պրոյեկտոր, էկրան:
Հերմինե Անտոնյանը իր ակումբի սովորողների հետ ապահովում է տեխնիկական օգնություն աշխատանքային խմբերին: