• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Աշխատողների բացակայությունների, նրանց փոխարինման կազմակերպման կարգ

Աշխատողների հաշվառումը (ներկա-բացակա, ուշացում, փոխարինում) կատարվում է մասնաճյուղի գրասենյակի ղեկավարի կողմից։ Աշխատողների հաշվառման մատյանը կրթահամալիրի կադրերի տեսուչի էլեկտրոնային պահոցում է՝ հասանելի գործատուի գրասենյակին, մասնաճյուղերի և դրանց գրասենյակների ղեկավարներին։ Գրասենյակի ղեկավարը հաշվառման մատյանը լրացնում է աշխատանքային օրվա սկզբում։ Օրվա ընթացքում նա մատյանում գրանցում է աշխատողի ամեն մի կոնկրետ ուշացումը (ուսումնական պարապմունքից, սեմինարից, այլ), աշխատանքից շուտ գնալը։ Աշխատողը ուշանալու կամ չներկայանալու մասին գործատուին և մասնաճյուղի ղեկավարին դիմում կամ տեղեկացնում է (հիվանդության, տոնական առիթի, արտակարգ պատահարի կամ այլ առիթով) էլեկտրոնային նամակով, նախօրոք, առնվազն բացակայության նախորդ օրը։ Նախօրոք տեղեկացման անհնար լինելու դեպքում աշխատողն իր բացակայելու կամ ուշանալու մասին անձամբ կամ զանգով տեղեկացնում է գործատուի գրասենյակին և մասնաճյուղի գրասենյակին: Աշխատողը կարող է մինչև երկու օր բացակայել իր անմիջական ղեկավարի համաձայնությամբ և միջնորդությամբ կամ ներկայացնելով սահմանված կարգի բժշկական թերթիկ (տեղեկանք անաշխատունակության մասին)։ Առանց բժշկական թերթիկի երկու օրից ավելի բացակայելու համար աշխատողի դիմումով նրան կարող են տրվել իր հերթական վճարվող արձակուրդից օրեր կամ աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխան՝ չվճարվող արձակուրդ: Աշխատողի բացակայության կամ ուշացման հարգելի-անհարգելի լինելը` կապված կոնկրետ դրվագի հետ, որոշվում է գործատուի կողմից: 

Աշխատանքային ժամանակահատվածում կրթահամալիրից դուրս մասնագիտական աշխատանքի (վերապատրաստում, գիտաժողով, կոնֆերանս, հանդիպում, ցուցահանդես, համերգ, մրցույթ և այլ) գնալու համար աշխատողը առնվազն մեկ շաբաթ առաջ գրավոր դիմում է գործատուին` նշելով դրսի աշխատանքի ժամկետները, տեղը, կազմակերպչին և բերելով այդ աշխատանքին իր մասնակցության հիմնավորումներ, կցելով փաստաթղթեր` հրավեր, հայտարարություն, միջնորդություն և այլն։ Գործատուն մեկնումից առնվազն մեկ օր առաջ հրամանով թույլ է տալիս բացակայել՝ աշխատավարձի պահպանումով կամ առանց պահպանելու, հրամանին կցելով անմիջական ղեկավարի ներկայացրած՝ փոխարինման կազմակերպումը և դասացուցակի փոփոխությունները։ Գործատուն աշխատողին այդպիսի աշխատանքի կարող է գործուղել իր նախաձեռնությամբ, դպրոցի կամ ուսումնական կենտրոնի, մասնագիտական խմբի ղեկավարի միջնորդությամբ։

Մանկավարժական աշխատողի փոխարինումը կատարվում է դպրոցի ղեկավարի հրամանով` համապատասխան գրանցում անելով հրամանագրքում, լրացում է կատարվում նաև դասացուցակում (նշվում է այն դասը, որը պարապվել է): Ոչ մանկավարժական աշխատողի աշխատանքները վերաբաշխվում են մյուս ոչ մանկավարժական աշխատողների միջև. մանկավարժական աշխատողի համաձայնությամբ կարող են տրվել նրան՝ որպես լրացուցիչ աշխատանք: 

Փոխարինումները և բաց թողած դասերը գրասենյակի ղեկավարը գրանցում է հատուկ մատյանում: 

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.