• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդունելության կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
23.02.2017թ.

Հրազդանի թիվ 1 Ավագ դպրոցի սովորողների 10 հոգիանոց խումբն իր ուսուցչի հետ հեղինակային կրթական փոխանակման ծրագրով փետրվարի 24-ին հյուրընկալվում է կրթահամալիրում։ Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Ջուլի Սիմոնյանին և ավագ դպրոցի լրագրող սովորողներին․
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել Հյուսիսային դպրոցում:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան

Հավելված
Ընդունելության ծրագիր

11.30   խմբի ընդունում Մայր դպրոցում
11.30 - 12.00  շրջայց Մայր դպրոցում
12.00 - 12.40  մարզական պարապմունք
13.00 - 14.00  հանդիպում մեր ժամանակակցի՝ Ավագ Եփրեմյանի հետ
14.00 - 14.30  ընդմիջում Հյուսիսային դպրոցում
14.30 - 15.00  «Էկոտուր 2017» ստուգտատեսի նախագծերի խորհրդատվություն, քննարկում
15.15   Մեդիաուրբաթ համերգ