• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աղոթք վասն խնդրելոյ Զշնորհս եւ Զիմաստութիւն

Արարիչ անճառելի եւ աղբիւր ճշմարիտ լուսոյ եւ իմաստութեան. հեղ ի միտս իմ զնշոյլս պայծառութեան եւ փարատեցո յանձնէ իմմէ զմէգ եւ զանգիտութիւն: Դու, որ զլեզուս տղայոց դնես պարզախոս, վարժեա զլեզու իմ եւ լից օրհնութեամբ շնորհաց քոց զշրթունս իմ։ Տուր ինձ զօրութիւն՝ իմանալոյ, զընդունակութիւն՝ պահելոյ. զկորովամտութիւն մեկնելոյ. զդիւրընկալութիւն՝ ուսանելոյ եւ զամենառատ շնորհախոսելոյ: Կազմեալ հարդարեայ զմուտս իմ, ուղղեա զգնացս իմ եւ կատարեայ զելս իմ ի Յիսուս Քրիստոս ի Տէր. ամէն:

Աշխարհաբար։ Արարիչ անճառելի և աղբյուր ճշմարիտ լույսի ու իմաստության, լուսավորիր իմ միտքը պայծառության նշույլով և մաքրիր իմ միջից անգիտության խավարը: Դո՛ւ, որ մանուկ երեխաների լեզուների մեջ պարզախոսություն ես դնում, վարժիր իմ լեզուն և Քո շնորհների օրհնությամբ լցրու շրթունքներս, սրություն տուր ինձ իմանալու մեջ, ընդունակություն՝ պահելու, կորովամտություն՝ մեկնաբանելու, դյուրընկալություն՝ ուսանելու, ինչպես նաև առատապես շնորհախոսելու: Պատրաստիր ու հարդարիր մուտքն իմ այս կյանք, ուղղիր ընթացքս այս կյանքում ու ավարտին հասցրու կյանքն իմ դեպի Քրիստոս Հիսուս Տերը։ Ամեն:

Աղբյուրը՝ qahana.am, տիար Բլեյանի՝ Երուսաղեմի ուխտագնացությունից բերված թղթեր