• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնագիտական խմբի ղեկավարի հաստատման մասին

 

 

ՀՐԱՄԱՆ
20.02.2017թ.

 

 

 

Կրթահամալիրի տնօրենի 06.09.2016թ. թիվ 16-481 «ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2016-2017 ուսումնական տարվա մասնագիտական խմբերի կազմը և մասնախմբի ղեկավարի ընտրության կարգը հաստատելու մասին» հրամանով հաստատված կարգով 19.02.2017թ.  անցկացվել է «Կրթահամալիրի 4-12-րդ դասարանների կազմակերպիչներ, 4-8-րդ դասարանների երկարօրյա կազմակերպիչներ» մասնագիտական խմբի ղեկավարի ընտրություն: Կրթահամալիրի խորհրդի քարտուղար Հերմինե Անտոնյանի ներկայացրած արդյունքների հիման վրա «Կրթահամալիրի 4-12-րդ դասարանների կազմակերպիչներ, 4-8-րդ դասարանների երկարօրյա կազմակերպիչներ» խմբի ղեկավար եմ նշանակում Մարալ Կարապետյանին:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`         Ա. Բլեյան