• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հավաքվել էինք գրքասերներով

․․․Քննարկումը սկսեց: Սկսեցինք «Գեղեցիկ, սպիտակ ձիու ամառը» պատմվածքից: Այստեղ ես էլ կարծիքներ հայտնեցի, որովհետև կարդացել էի: Ուշադիր լսեցի Գրիգին: Ամենալավը նա էր վերլուծում: Ուսանողները խոսում էին, թե որ կերպարն են շատ հավանել… ես հավանել էի Մուրադին ու Խոսրով քեռուն: Դեռևս ամբողջովին չեմ կարդացել գիրքը, երբ կարդամ, միգուցե մյուսների նման շատ հավանեմ Արամի զարմիկ Տիգրանին:

Թեմայից դուրս խոսեցինք նաև ռոբոտների մասին, թե արդյո՞ք ռոբոտների տարածումը մարդկության գործազրկության պատճառ կդառնա: Ես մտածում էի, որ Հայաստանում չի դառնա: Որովհետև Հայաստանը՝ որպես պատերազմային և միջին հարստության երկիր, իր փողերը չէր հատկացնի այդպիսի թանկ ռոբոտների: Եթե նույնիսկ մի երկու ռոբոտ գներ, ապա այդ երկուսը չէին կարող փոխարինել երեք միլիոնին: Իսկ մեծ և հարուստ պետություններում, Չինաստանում, Ամերիկայում, Ռուսաստանում, որտեղ լիքը փող կա, այդ ռոբոտներից կկարողանան գնել կես միլիոնից ավելի, իսկ Չինաստանում նույնիսկ երեք միլիոնից: Բնականաբար, այնտեղ գործազուրկները ավելի կշատանան…

Հեղինակ՝ Արամ Պետրոսյան, 6-րդ դաս․

Ամբողջականը՝ Լուսաստղում։