• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Միլան Կունդերա․ «Ծիծաղի ու մոռացկոտության մասին»

Կունդերան ժամանակակից ֆրանսիացի գրող է: Առաջին անգամ էի Կունդերա կարդում, առաջին անգամվա համար բավականին լավ տպավորություն թողեց:

Գիրքն առանձին մասերից, պատմություններից էր բաղկացած, տարբեր մարդկանց, տարբեր իրադարձությունների մասին: Սիրում եմ ուշադիր մարդկանց, ովքեր ամենահասարակ դեպքերի, ամենապարզ մարդկանց, ամենաանիմաստի մեջ էլ հետաքրքիր ու իմաստալից բան են գտնում: Կունդերան նկարագրում էր ամենահասարակ մարդկանց, նրանց պատմությունները, նրանց սովորական ապրելակերպը, հարաբերությունները, սերն ու դավաճանությունները, ոչ մի արտառոց բան: Բայց էդ ամենը ներկայացնում էր շատ թեթև, պարզ ձևով, բարդ չէր գրում, չէր ստիպում ընդունել իր ճիշտը: Ուղղակի գրում էր իր կարծիքը, թե ինչ է մտածում, ինչ մանրուքներ է նկատել: Վերջիվերջո, միգուցե մարդկանց հարաբերությունների բանալին էլ հենց դրանում է, միգուցե ամեն ինչ մանրուքների մեջ է, որոնք դեռ պետք է նկատվեն:

Ամբողջականը՝ Լուսաստղում։