«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր առավոտյան ճանապարհվեցինք Դիլիջան: Մեր երթուղու առաջին կանգառը Սևանա լճի ափին էր: Հիացանք սառած Սևանի հմայքով, իսկ հետո շարժվեցինք դեպի Դիլիջանի Սոճի հյուրատուն: Տեղավորվեցինք, ճաշեցինք, հանգստացանք: Օրվա ընթացքում խաղացինք ինտելեկտուալ խաղեր, անցկացրեցինք հայրենագիտական դաս-քննարկումներ, հաղթահարեցինք անտառային բարձունքը, իսկ երեկոյան ընթրիքից հետո ուղիղ եթերով հրապարակեցինք Բարեկենդանի տոնին ընդառաջ խաղերգեր:
Նյութը՝ Հասմիկ Պողոսյանի: