• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ժամանակի խնայում և ջանքերի կենտրոնացում. անվտանգության իմ նոր բանաձևը

Ինձ չես շեղի փետրվարյան գլխավոր անելիքից՝ մեր հեղինակած մանկավարժության տարածման ծրագրված կազմակերպումից… Երեկ, իմացա՞ք, աշխատանքային խմբով հասանք հայ-թուրքական սահման, Մարգարայի կամուրջ… Որքա՛ն ուրախություն-հույս փոխանցեցինք մեր նոր գործընկերներին։ Երասխահունի ու Մարգարյանի միջնակարգ դպրոցների մեր օրը մանկավարժության կենտրոնում ավարտեցինք մի քննարկումով, որը նախանձ-հիացմունքի է արժանի իր լրջությամբ-խորությամբ-կոնկրետությամբ։

Կրթահամալիրի տնօրենի՝ փետրվարի 17-ի օրագիրը: