• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավագ դպրոցների տնօրենների խորհրդատվություն ՀՀ ԿԳ նախարարի հետ

Փետրվարի 15-ին Երևանի թիվ 118 ավագ դպրոցում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը անցկացրեց հանդիպում Երևանի ավագ դպրոցների տնօրենների հետ:
Հանդիպման ժամանակ քննարկվեցին  ավագ դպրոցների բարեփոխումները, շեշտը դրվեց 2016-2017 ուսումնական տարում ներդրված պետական ավարտական քննությունների նոր կազմակերպման ձևին, արդյունքներին, գաղափարի հետագա զարգացմանը: Առաջարկվեց բեռնաթափել ավագ դպրոցների առարկայացանկը, 12-րդ դասարանում թողնելով 6 առարկա: «Ավագ դպրոցի ծրագրերի բեռնաթափումն անհրաժեշտություն է-, նշեց նախարարը, - նաև կարևորեց երկու խնդիր՝ առաջին՝ ավագ դպրոցը սովորողին պետք է ապահովի գիտելիքներով, որոնք անհրաժեշտ են նախընտրած  մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար, և երկրորդ՝ ավագ դպրոցում պիտի դաստիարակվի նաև քաղաքացի»: Նախարարը ցավով նշեց, որ բնագիտական առարկաները անկում են ապրում, որի արմատները գալիս են 4-5-րդ դասարաններից: Խոսվեց նաև օտարալեզու դպրոցների կարևորության մասին:
Հանդիպման մասնակից տնօրենները դրական էին համարում բարեփոխումները, սակայն նաև մտահոգ էին, որ դպրոցներում չունեն տարրական պայմաններ, կաբինետներ, մարզադահլիճներ, որպեսզի կարողանան սովորողների ուսումնական գործընթացը կազմակերպել: Եղան նաև առաջարկներ պետական ավարտական քննությունների նոր ընթացակարգի և ավագ դպրոցների առարկայական ծրագրերի հետ կապված: