• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եռօրյա ձմեռային ճամբարի կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
15.02.2017թ.

«Ուսումնական ձմեռ» նախագծի շրջանակներում, թույլատրել Հիմնական դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների ուսումնական ճամփորդությունը Դիլիջան: Այդ նպատակով.

  1. հաստատել ճամփորդության մասնակից սովորողների ցուցակը (հավելված 1).
  2. խմբի ղեկավար նշանակել Հասմիկ Պողոսյանին և Շուշան Ալեքսանյանին.
  3. հաստատել ճամփորդության ծրագիրը (հավելված 2).
  4. խմբի մեկնումը` փետրվարի 17-ին, ժամը 11:00, Հիմնական դպրոցի բակից,  վերադարձը՝ փետրվարի 19-ին, ժամը 16:00.
  5. սնունդը՝ ծնողների միջոցներով, գիշերակացը՝ «Սոճի» հանգստյան գոտում.
  6. Ճանապարհածախսը՝ 25.000 (քսանհինգ հազար) դրամ, տրամադրել 2017թ. ծախսային ծրագրի «Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություններ» ուղղություններից.
  7. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Ford transit 67QQ667մակնիշի մեքենայով, վարորդ` Մանվել Իսախանյան (հեռ. 094 72 94 96).
  8. Անուշ Աղաբաբյանին՝ խմբին ապահովել առաջին բուժօգնության արկղով.
  9. հրամանին անհատապես ծանոթացնել մեկնող սովորողների ծնողներին:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան

Հավելված 1
Մասնակիցների ցուցակ

  1. Հովհաննիսյան Մարկ
  2. Գրիգորյան Տիգրան
  3. Առաքելյան Ժաք
  4. Գևորգյան Արման
  5. Ժամհարյան Նանե
  6. Շահինյան Մարիա
  7. Ղազարյան Մելինե
  8. Հակոբյան Արեգ
  9. Մկրտչյան Դավիթ
  10. Ալեքսանյան Ալեքս
  11. Սողոմոնյան Դավիթ
  12. Ադամյան Մելիք
  13. Գրիգորյան Դավիթ
  14. Գրիգորյան Լիլիթ
  15. Դովլաթյան Մարիաննա – ծնող

Հավելված 2
Ծրագիր

17.02.2017թ.

11.00    Մեկնում Հարավային դպրոցի մոտից
13.00    Կանգառ Սևանա լճի ափին - Սառած Սևան
13.40    Կանգառ՝ Ծովագյուղի Աստվածընկալ եկեղեցի
14.30    Ժամանում Սոճի հյուրատուն, տեղավորում, ճաշ
16.00 - 19.00 Բարեկենդան - Պահք - Տրնդեզ հայրենագիտական դաս-քննարկում. խաղիկներ, երգեր
Մարզական ձմեռային խաղեր - սահնակ, դահուկ
19.00    Ընթրիք
19.30    Սենյակային ինտելեկտուալ խաղերի առաջնություն
21.00    Հայրենագիտական - արշավային խնդիրների լուծում. ուղիղ եթեր
22.00    Քուն

18.02.2017թ.

8.30    Վեր կաց
9.00    Մարզանք
9.30    Հիգիենայի ժամ
10.00    Նախաճաշ
11.00  Այց Դիլիջանի կենտրոնական դպրոց. համատեղ պարապմունքներ դպրոցի օլիմպիական խմբերի հետ
14.00   Ճաշ
14.30 - 17.00 Անտառային զբոսանք, կողմնորոշում տեղանքում, բարձունքի հաղթահարում՝ հյուրատան հարակից անտառային բլուր
19.00    Ընթրիք
20.00    Բարեկենդան. Ծիասական երգեր-խաղիկներ. ուղիղ եթեր
22.00    Քուն

19.02.2017թ.

8.30    Վեր կաց
9.00    Մարզանք
9.30    Հիգիենայի ժամ
10.00    Նախաճաշ
11.00    Այց Հաղարծին վանքային համալիր
13.30    Ճաշ
14.30    Ետդարձ