• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործուղման կազմակերպման մասին

ՀՐԱՄԱՆ
15․02.2017թ.

ՀՀ ԿԳՆ հեռավար ուսուցման համակարգերի գործածմամբ ուսուցման կազմակերպման ծրագրով նախարարության կողմից կրթահամալիրին կցված դպրոցներում համագործակցության խնդիրները քննարկելու, հետագա անելիքները ճշտելու համար, որպես մենթոր հասատատություն` փետրվարի 16-ին կազմակերպել կրթահամալիրի խմբի այցելությունը ՀՀ Արմավիրի մարզի Երասխահունի դպրոց։

  • Հաստատել խմբի ցուցակը`

Աշոտ Բլեյան, խմբի ղեկավար, կրթահամալիրի տնօրեն
Գևորգ Հակոբյան, կրթահամալիրի փոխտնօրեն
Յուրա Գանջալյան, մասնախմբի ղեկավար
Մարինե Մկրտչյան, մեդիակրթության մասնագետ.

  • մեկնումը` փետրվարի 16-ին, ժամը 9.00, կրթահամալիրի Կենտրոնից, Յուրա Գանջալյանի անձնական մեքենայով, Երևան-Երասխահուն-Երևան երթուղով, վերադարձը` մինչև 14.00.
  • Նվարդ Սարգսյանին` կազմակերպել Մարինե Մկրտչյանի փոխարինումը քոլեջում.
  • Խմբի համար այցելությունը համարել գործուղում․
  • Մարինե Մկրտչյանին` ունենալ ֆոտոապարատ, ձայնագիրիչ, ապահովել այցելության պատշաճ լուսաբանումը mskh.am-ում։

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան