• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆինլանդական երազանքն արդեն իրականություն է…

Ֆինլանդիայի կրթական համակարգը շատ գայթակղիչ և երազանք թվացող էր, մինչև որ տեղափոխվեցի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր»: Այժմ կարող եմ ասել, որ մեր կրթահամալիրի կրթական համակարգը շատ նման է իմ պատկերացրած և երազած ֆինլանդական կրթական համակարգին: Մեր կրթահամալիրը հնարավորություն է տալիս ստանալ 21 դարին անհրաժեշտ հմտություններ. լինել համակարգչից և համացանցից գրագետ օգտվող, ունենալ սեփական բլոգ, որտեղ որքան ուզես, կարող ես գրել ու ներկայացնել մտքերդ ու գիտելիքներդ, կատարել առաջադրանքներն ու նախագծերը, իսկ ուսուցիչներն էլ՝ այցելելով մեր բլոգները, կարող են ուղղորդել և խորհուրդներ տալ մեզ: Շատ ավանդական ծնողներ, լսելով մեր կրթահամալիրի կրթական համակարգի մասին, բացականչում են. «Վայ, բա որ երեխան գրելը մոռանա», իսկ ես մտածում եմ, թե ինչի համար է անհրաժեշտ լինելու գրելը, եթե 21 դարը արագ զարգանում է և այնքան բարձր տեխնոլոգիաներ են դեռ հայտնաբերվելու, որ ձեռագիր գրելու մասին չենք էլ հասցնելու մտածել, որովհետև այն ժամանակ է խլում, իսկ ժամանակը շուտով ամենաթանկ բանն է դառնալու:

Մեր կրթահամալիրի կրթական համակարգի ամենակարևոր առավելությունն իմ կարծիքով՝ ուսուցիչ-աշակերտ կամ ինչպես մեզ մոտ ենք ասում՝ դասավանդող-սովորող համագործակցությունն է: Ինձ թվում է, երեխայի կրթվելու, զարգանալու և կայանալու ճանապարհին շատ կարևոր է, երբ մեծերը նրան մարդ են համարում և խրախուսում են, որպեսզի հետո, երբ արդեն չափահաս դառնա, զգա իր ստացած կրթության առավելությունները:

Դավիթ Առաքելյան, 7-րդ դաս․