• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված հունվարյան ստուգատեսների ամփոփման մասին

ՀՐԱՄԱՆ N 17
10.02.2017թ.

  1. Հերմինե Անտոնյանի, Գևորգ Հակոբյանի ներկայացմամբ հաստատել ամենամյա հանրակրթական Դիջիթեք, բնագիտատեխնիկական ստուգատեսների մրցանակակիրների ցուցակները (հավելված 1, հավելված 2).
  2. մրցանակները, խրախուսական մրցանակները և պարգևները հատկացնել 2017 թ. ընթացքում՝ մրցանակակրի ընտրությամբ,  կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության հայտով, կամ մրցանակակրի հայտով՝ որպես կրթահամալիրի լողավազանի լողի կտրոն.
  3. հաստատել մրցանակների արժեքը.
  • մանկավարժական աշխատողին՝ մրցանակ՝ 40.000 ՀՀ դրամ, խրախուսական մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամ.
  • սովորողին՝ մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամ, խրախուսական մրցանակ՝ 15.000 ՀՀ դրամ.
  • դասարանին, ակումբին, ստեղծագործական այլ  խմբի՝ մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամի սահմանում, խրախուսական մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում, ճամփորդություն Սևանի հանրային լողափի ընդգրկմամբ, դասարանական-խմբային լող կրթահամալիրի փակ լողավազանում, խմբի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն.
  1. ձմեռային մարզական ստուգատեսի արդյունքներով, Միքայել Ղազարյանի ներկայացմամբ (հավելված 3), պարգևատրել կրթահամալիրի դպրոցներին 100.000-ական դրամի մարզական գույքով, դպրոցների՝ փետրվարի 25-ի ձմեռային խաղերի թիմերին՝ խաղերի նախապատրաստման անվճար ծառայություններով (տրանսպորտային փոխադրում, մարզումներ)։

Հիմք՝ կրթահամալիրի տնօրենի «2017թ. հունվարյան ստուգատեսների արդյունքների ամփոփման մասին» հրամանը, ամենամյա բաց «Հանրակրթական Դիջիթեք 2017», «Բնագիտա-տեխնիկական ստեղծագործության» 4-րդ, հանրակրթական մարզական 4-րդ ստուգատեսների մրցանակային հանձնաժողովների որոշումը։

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`   Ա. Բլեյան

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.