• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ի՞նչ կանեի, եթե...

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը ՀՀ տրանսպորտի,  կապի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հետ համատեղ Համաշխարհային փոստային միության (ՀՓՄ) միջազգային նամակ գրելու մրցույթին Հայաստանից մասնակիցներ կայացնելու համար հայտարարում է շարադրությունների մրցույթ՝ «Պատկերացրեք, որ Դուք ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղարի խորհրդականն եք. ո՞ր համաշխարհային խնդիրը կօգնեք նրան լուծել առաջին հերթին, ինչպե՞ս խորհուրդ կտաք նրան լուծել այն» թեմայով:

Մրցույթին կարող են մասնակցել մինչև15 տարեկան երիտասարդները: Շարադրությունները պետք է գրված լինեն նամակի տեսքով, պարունակեն նամակին բնորոշ տարրեր՝ տեղ, ամսաթիվ, հասցեատիրոջ հասցե, ողջույնի և հրաժեշտի խոսքեր: Չպետք է գերազանցեն1000 բառի սահմանը: