• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանրակրթական դիջիթեք 2017. վարպետության դաս

Այսօր Արևելյան դպրոցում էր ընկեր Հերմինեն իր սովորող Տիգրան Սերոբյանի հետ: Նրանք  մեր Արևելյան դպրոց-պարտեզի կայքի հեղինակներն են:  Վարպետության դասը անցկացրեցինք Թատրոնի  սրահում: Վարպետության դասը կայքերի ստեղծման մասին էր: Տիգրանը մեզ ցույց տվեց, թե  կայքի որ կոճակը ինչ է նշանակում, ինչպես տեղադրել նկարը, որպեսզի գեղեցիկ ստացվի: Շատերին հետաքրքրեց, հատկապես տղաներին, սկսեցին հարցեր տալ: Օրիորդ Նառան ամբողջ ընթացքը նկարահանում էր, ովքեր ներկա չէին  վարպետության դասին, կարող են տեսնել ուղիղ եթերում: Կարծում ենք՝ վարպետության դասն արդյունավետ էր:
Ֆեյսբուք 1

Ֆեյսբուք 2

Լուսաբանումը՝ Յանա Խաչատրյանի և Լիա Համբարձումյանի