• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Լողում ենք... Ուռա՜...

Մարզական ստուգատեսին ընդառաջ մեր ջոկատը որոշեց գնալ Արևմտյան դպրոցի լողավազան: Մարզական  ստուգատեսի հայտերն արդեն  լրացված են. մեր ջոկատի սովորողներից շատերը լող են ընտրել: Ճամբարականներով ճանապարհ ընկանք դեպի մեր ձմեռային լողավազան: Ուրախություն էր, հրճվանք... Մեզ չէր խանգարում  նույնիսկ դրսի ցուրտը: 

Մարզվեցինք, լողացինք, մրցեցինք, ծիծաղեցինք: Այսպիսին է մեր ձմեռային ճամբարը: