• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պարգևատրման մասին

Հրաման 17-001
05.01.2017թ.
 

2017-ի ավետիսների շարքն ենք սկսում։ Հունվարի 5-ին, մինչև Ճրագալույցի Սուրբ Պատարագը, ուրախանանք Մարի Գաբանյանի ծնունդով և շարունակենք Պատարագից հետո։ Իսկ ես ահա օգտվում եմ բոլորիդ տված օրինակարգ իշխանությունից ու, լսեցեք, ասում եմ` շնորհակալ ենք, Մարի, քեզ, քո Բաբայան ազգանունով սեբաստացի աղջիկների, շատացող թոռների, քո «Տիգրան Հայրապետյան» զավակի, քո գրադարանի աղջիկների և տղաների չվերջացող շարանի համար։ Յուրաքանչյուրը` պարգևատրման արժանի մի գործ: Բայց այս անգամ թույլ տուր ամբողջը հայտնել միփաթեթով: Քեզանով, ահա, բացում ենք 2017-ի պարգևատրումների մեր ֆոնդը։ Հալալ է։ Շնորհակալ ենք:
 

Կրթահամալիրի տնօրեն՝               Ա. Բլեյան