• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր աշխատանքային շաբաթ կրթահամալիրում. հունվարյան ուսումնական շրջանի մեկնարկ

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից։

Սեբաստացի մեծուփոքր` դասավանդողներ, սովորողներ, ծնողներ։

2016թ. դեկտեմբերի 26-30-ը կրթահամալիրի ուսումնական օրացույցով ուսումնական տարվա առաջին շրջանի ավարտն է։

Սկսում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների ձմեռային առցանց-հեռավար դպրոցը՝ իր հրապարակված ծրագրով և աշխատակարգով։ Մանկավարժական ճամբարների ղեկավարները ուսումնական հաստատությունների ղեկավարներն են։

Մեկնարկում են ձմեռային ուսումնական նախագծերը` ճամփորդություններ-ձմեռային խաղեր, հետաքրքիր նախաձեռնություններ, ուսումնասիրություններ, ստեղծագործական այլ աշխատանք։

Ձեր սեղանին է 2017թ. հունվարի 16-20-ի գիտագործնական հավաքի ճշգրտված ծրագիրը։ Հիշեցնում եմ, որ գիտագործնական հավաքը` իր կլոր սեղաններով, կազմակերպվում է միաժամանակ կրթահամալիրի հանրակրթական դպրոցներում և քոլեջում, ինչպես նաև կրթահամալիրի մասնաժողովում՝ մեդիագրադարանի, ձայնադարանի, «Սեբաստացի» TV-ի, «Դպիրի» կողմից։ Այսպիսով` ութ կլոր սեղան-հավաք` միաժամանակ։

Հայտնի են հունվարյան ուսումնական ճամբարները, ամենամյա հանրակրթական ստուգատեսները Դիջիթեք, բնագիտատեխնիկական ստեղծագործության, մարմնամարզական։

Հունվարը ինքնուրույն ուսումնական շրջան է, որ սկսվում է հունվարի 9-ին և ավարտվում է հունվարի 26-ին` սովորողի գործունեության առանձին գնահատմամբ, մանկավարժական գործունեության արդյունքների ամփոփմամբ։ Հունվարի 30-ին սկսվում է ուսումնական տարվա երրորդ շրջանը, որի ավարտը մայիսի 26-ին է։ Կրթահամալիրի դպրոցների հունվարյան ճամբարները նաև այլ դպրոցներից եկող սովորողների ընդունելության-ներառման, կրթահամալիր մանկավարժական աշխատանքի համար դիմած, քառօրյա վերապատրաստում անցած մասնագետների փորձառության, կամավորական աշխատանքի միջավայր են։ Հունվարին որոշվում է կրթահամալիրի մանկավարժական աշխատողների` 3-րդ ուսումնական շրջանում կրթական ծրագրի ուսումնական պլանով որոշված ուսումնական ծանրաբեռնվածությունը։

Շնորհավոր նոր տարի։