• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիեզերքն ու Ամանորը»

Սիրով ու մեծ ոգևորությամբ հրավիրում ենք բոլորին նախատոնական ամենաուրախ ընտանեկան համերգին՝ փոքրերի ու մեծերի համար. մենք պատրաստ ենք փոխելու նախատոնական «սպառված» միջոցառումների վատ համբավը...

«Տիեզերքն ու Ամանորը» համերգի ընթացքում հանդես է գալու արդեն բավական սիրված «Տիեզերք» բենդը՝

  • Լուսինե Մլքե-Գալստյան (ֆլեյտա, վոկալ), 
  • Աստղիկ Մամիկոնյան (ջութակ, դաշնամուր, վոկալ), 
  • Էլիզա Բաղդիյան (կիթառ, վոկալ):

Ծրագրում կհնչեն հիմնականում տոնական ուրախ մշակումներ, նաեւ Կոմիտասի որոշ ստեղծագործությունների եւ ազգային երգերի մշակումներ, որոնցով «Տիեզերք»-ի աղջիկներն արդեն հասցրել են հիացնել շատերին, իսկ անակնկալը Սուրբ Ծննդյան տաղերը կլինեն՝ Christmas Carolsհայերեն թարգմանված:

«Տիեզերքն ու Ամանորը» համերգը նախատեսված է 0-100 տարեկան երեխաների համար, որ լավ երաժշտությամբ 2016-ը ճանապարհելու եւ Նոր տարին ողջունելու ցանկություն ունեն: Փոքրերի համար հետաքրքիր կլինի ոչ միայն լսելը, այլ նաեւ մասնակցելը՝ երբեմն ծափերով, որոշ դեպքերում երգով եւ անգամ շարժումներով, որ աղջիկները կհուշեն բեմից: ՏաՏայի անձնակազմը նույնպես հոգ կտանի, որ երեխաներն այս համերգը երկար ու ժպիտով հիշեն:

Հանդիպում ենք դեկտեմբերի 26-ին՝ 19:00, Բոհեմ թատրոնում (Գրողների միության շենք. հասցեն՝ Բաղրամյան 3): Մանրամասներն հղումով:

Սիրով՝ «Տիեզերք» բենդ