• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գիտագործնական հավաք

2017թ. հունվարի 16-20։ 
Նախագծային ուսուցման հունվարյան ամենամյա ստուգատես։
 
«Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային կրթական ծրագիրը ներկայացնում է.
  • դպրոց-համայնքի ֆիզիկական բաց միջավայր.
    կրթահամալիրի ուսումնական մասնաշենքերը, դրանց արտաքին տարածքները, համայնքի անդամների կողմից այդ տարածքներից օգտվելը, համայնքի անդամների մասնակցությունը տարածքների պահպանմանը և խնամքին
  • մեդիակրթության իրականացման ենթակառուցվածք.
    կրթահամալիրի մալուխային ցանցը, ինտերնետ կապը, անլար ինտերնետ ծածկույթ
  • կրթահամալիր-բաց ուսումնական միջավայր.
    կրթահամալիրի, մասնաճյուղերի կայքերը, կրթահամալիրի տնօրենի բլոգը, էլեկտրոնային մատենավարություն
  • դպրոց-պարտեզ. ուսումնական բաց միջավայր.
    նոր ուսումնական հաստատության մոդել՝ մանկապարտեզ և տարրական դպրոց, մանկապարտեզ և հիմնական դպրոց
  • ստեղծող ուսուցչի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով.
    ուսուցչի բլոգ՝ ուսուցչի գործունեության և մասնագիտական զարգացման հայելի
  • սովորողի աշխատանքի կազմակերպումը ուսումնական բլոգի միջոցով.
    սովորողի բլոգը աշխատանքային գործիք, ինքնարտահայտման հարթակ
  • ուսումնական նախագծեր.
    ուսումնական բաց նախագծեր, դրանց կազմակերպումը, արդյունքները
  • սովորողի ինքնարտահայտման հնարավորությունները կրթահամալիրում.
    կրթահամալիրի ուսումնական կենտրոններ, լրացուցիչ կրթության ծրագրեր, անհատական ուսումնական պլան
  • արտադրական ուսուցում, մասնագիտական ուսուցում
    սովորողի ուսուցում արտադրությամբ, ուսուցման արդյունքների ներկայացում-տարածում, «Սեբաստացի մոլ»
  • հեղինակային կրթական ծրագրում աշխատող ուսուցիչը.
    անհատական պլան, մասնագիտական զարգացում, մոբիլ-ճամփորդող ուսուցիչ, մենթոր ուսուցիչ
  • «Դպիր» մանկավարժական էլեկտրոնային ամսագիր.
    ամսագիրը ուսուցչի մասնագիտական արտահայտման հարթակ, ուսուցչի մասնագիտական զարգացման գործիք
  • կրթահամալիրի մեդիագրադարանը
    սովորողի և ուսուցչի համար էլեկտրոնային ուսումնական նյութեր, ռեսուրսեր. մեդիագրադարանի ստեղծումը, զարգացումը՝ ուսումնական նախագիծ
  • մարմնակրթության կազմակերպումը կրթահամալիրում.
    հանրակրթական եռամարտ և հնգամարտ, մարզական ակումբներ
  • սովորողի ամբողջական ներառում
    ներառական ուսուցման հեղինակային կազմակերպում, տեխնոլոգիան, լողը, ձին, շունը, բույսերը,... ներառման միջոցներ, սովորողի ներառման օրագիր
  • կինո-ֆոտոն կրթահամալիրում.
    դասավանդողների, սովորողների մեդիահմտությունների անընդհատ զարգացում. կինոֆոտոակումբներ, ուսումնական նախագծեր, արդյունքներ
  • շրջակա աշխարհը, հայրենագիտությունը կրթահամալիրում.
    արշավներ, ճամփորդություններ, ճամբարներ, կրթական փոխանակումներ
  • սովորողի ռազմա-մարզական պատրաստությունը կրթահամալիրում.
    ռազմամարզական խաղեր, ճամբարներ
  • առարկայական ֆլեշմոբներ – հեռավար դպրոց.
    ֆլեշմոբները սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ, ֆլեշմոբային ճամբար 2017-ի նախագծեր
  • տնային աշխատանքը որպես լրացուցիչ կրթություն
  • նախադպրոցական խմբի դաստիարակ
    դաստիարկների զույգով աշխատանք. դաստիարակի մասնագիտական զարգացում
  • ուսումնական օրացույցը կազմակերպիչ.
    կրթահամալիրի ուսումնական օրացույց, հավելվածներ
  • հանրակրթական ստուգատեսները՝ որպես հեղինակային կրթական ծրագրի կազմակերպիչ և տարածող
     
ՀՀ մարզերից, Վրաստանից, Արցախից մասնակիցները կհյուրընկալվեն մեր կրթական փոխանակումների կացարանում։