• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գործնական սեմինարներ Միջին դպրոցում․․․Համակարգումը՝ կրթահամալիրի շրջանավարտների

Դեկտեմբերի 5-ին կրթահամալիրի Միջին դպրոցի 6-րդ դասարանցիների հետ սկսեցինք մեր դասընթացները 3D տպման մասին։ Ունեցանք 4 հանդիպում, որոնց ընթացքում սովորեցինք, թե ինչ է 3D տպումը, ինչ է այն իրենից ներկայացնում, ինչ հեռանկարներ ունի այն Հայաստանում, համաշխարհային շուկայում և այլն։ Մասնակիցները երկրորդ օրը ծեփոններից պատրաստեցին փոքրիկ իրեր, որոնց շնորհիվ կարողացան հեշտությամբ հասկանալ 2D և 3D աշխարհների տարբերությունները։ Իսկ հետո արդեն սկսեցինք մոդելավորել 3D իրեր Tinkercad օնլայն հարթակում։ Յուրաքանչյուր սովորող ունի իր մոդելավորած առնվազն մեկ առարկա։ Այս շաբաթ փոքր խմբերով այցելելու ենք Երևանի Ամերիկյան Անկյուն, ուր 3D տպիչի միջոցով կտպենք մոդելավորված առարկաները, կաշխատենք նաև 3D գրիչներով։ Սեմինարների ընթացքում կօգտագործենք նաև կրթահամալիրի 3D տպիչը։ Արդյունքները կտեսնեք մեդիաուրբաթի ընթացքում՝ դեկտեմբերի 16-ին։

Առաջարկում ենք դիտել տեսանյութը։

Նարեկ Սահակյան, ծրագրի համակարգող։