• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Մեդիաուրբաթ․ 09․12․2016

Առցանց մեդիաուրբաթ

Ժակ Պրևեր. ընթերցում-քննարկումներ մեդիաուրբաթից առաջ:

Մեդիաուրբաթ Մարմարյա սրահում

Ծրագրում

  • Ամանորյա երգ. Հենդել, «Joy to the world»
  • Շարլ Ազնավուր, «For me, Formidable»
  • Ստ. Շաքարյան, «Ոտքերով խաչեր եմ անում»
  • Երգում են 8-րդ դասարանի սովորողները,  «Imagine»: Լուսինե Բուշ և սովորողներ
  • All I want for Christmas. ամանորյա երգ
  • Պար «Լորկե». 6-րդ դասարանի սովորողներ
  • «Իշխանաց պար». 8-րդ դասարանի սովորողներ
  • «Յարխուշտա». 8-րդ դասարանի սովորողներ
  • Կիթառներ. «Նուբար-նուբար»: Դավիթ Առաքելյան, Նանե Այնթաբյան, Նելի Փիլոյան
  • Վրացական պար
  • Միասնական երգ, "Jingle Bells"
  • «Սղերդի Քոչարի»․ 7-րդ դասարանի սովորողներ
  • Ամանորյա երգ. "Deck the Halls"
  • «Թարս պար». պարում են միջին դպրոցի դասավանդողները

Ամբողջականը՝ Միջին դպրոցի ենթակայքում։

Էջի լուսանկարը՝ Էլեն Բաբայանի (7-րդ դաս.)

 

Կարծիք

Առաջին բանաստեղծությունում մարդիկ չեն սիրում կեղտոտ շներին կամ մարդկանց: Բայց նրանք չգիտեն, թե այդ մարդու կամ, ըստ բանաստեղծության, շան մեջ ինչ կա: Մարդը կարող է աղքատ լինել, բայց իր խելացի մտքերով կարող է դառնալ շատ հարուստ: Ասելիքս այն է, որ մարդն իր գանձերը պահում է իր մեջ: Սամվել Հարությունյան

Առաջին բանաստեղծություն։Այս բանաստեղծությամբ ուզում են ասել, որ կան մարդիկ, ովքեր մյուսներին իրենց հասարակության մեջ չեն թողնում, մտածում են ,թե իրենք մյուսներից առավել են: Նրանք մարդուն իրենց հասարակության մեջ են մտցնում, որ նա կեղտոտ գործեր անի: Իսկ երբ մարդը իրենց պետք չի լինում ,նրան վռնդում են։ Իմ կարծիքով մարդը մարդ է, ոչ ոք ոչ մեկից առավել չէ։ Մարդիկ ուզում են նրան փոխել, դարձնել իրենց նմանակը, որ հետո, երբ նա կեղտոտ գործեր անի, չհամարձակվի հակառակվել։ Երկրորդ բանաստեղծություն։ Այս բանաստեղծությունում ուզում է ասել, որ սերը սկսում է թռչուն նվիրելով, իսկ վերջում՝ ստրկությամբ։ Մարդը վերջին երկու քառատողներում իր կնոջը ուզում է շղթաների մեջ գցել, իսկ վերջում դարձնել սրտուկ։ Նաև ուզում է ասել, որ սերը ստրկություն չէ, և մարդը պետք է իր կնոջ հետ վերաբերվի այնպես, ինչպես նա կվերաբերվեր իր հետ։ Գոռ Բարխուդարյան

Առաջին բանաստեղծությունում ասում էր, որ մադրիկ ուրիշներին իրենցից ցածր են դասում:Կեղտոտ շուն ասելով՝ նկատի ունի մարդկանց, որոնք լավ ու բարի են, բայց իրենց շորերը, դեմքը կեղտոտ են: Ուրիշները նրանց մակերեսորեն են վերաբերվում և հաշվի չեն առնում նրանց հոգու մաքրությունը: Նրանք տուն են թողնում միայն պայմանով: Ուզում է ասել, որ իրենք ինչ էլ անեն, մեկ է իրենց արածը չի գնահատվում: Երբ պայման են դնում որևէ մեկի առջև, արդեն արհեստական սեր է: Երկրորդ բանաստեղծությունում ուզում է ասել, որ երբ մարդ սիրում է ինչ-որ մեկին, վերջում դա վերածվում է ստրկության: Նրանք կարծում են, թե իրենց սիրո նկատմամբ իշխանություն ունեն: Սկզբում նա գնաց թռչունների շուկա, որ գնի թռչուն սիրելիի համար: Հետո գնաց դարբինների շուկա, որ շղթա գնի, կապի իր սիրուն, հետո գնաց ստրկուկների շուկա, քանի որ գիտեր, թե իր սերը ստրուկ է իր համար: Բայց իրականում սերը ստրկություն չի լինում: Աննա Իսախանյան

Երևի առաջին բանաստեղծության մեջ ոչ մի շուն չկա: Այստեղի շունը, կարծես քո հեռու բարեկամներից մեկն է, որը եկել է մի օրով մնա: Բայց դու մի պայմանով ես նրան ընդունում: Իհարկե, մարդիկ կան, ովքեր ընդունում են, բայց նրանք շատ քիչ են: Իսկ այս բանաստեղծության քնարական հերոսը մի պայմանով էր շանը ընդունում, որը կեղտոտ չլինի: Հենց այդ մարդն է կեղտոտ, այլ ոչ թե շունը: Բոլորը շները մեր բարեկամներն են, կապ չունի դա քո շունն է, թե՝ ոչ, կամ էլ այդ շունը կեղտոտ է, թե՝ ոչ: Առաքելյան Գոռ

Իմ կարծիքով, այս բանաստեղծությունում ցեխոտ շուն ասելով հեղինակը նկատի ունի մարդուն, ով արտաքինից ցեխոտ է:Մարդիկ կան, որ արտաքինից գեղեցիկ են, բայց հոգով՝ ցեխոտ: Նաև կան մարդիկ, ովքեր արտաքինից ցեխոտ են, բայց հոգով շատ գեղեցիկ են:Կա մարդկանց մի տեսակ ևս՝ մարդիկ, որոնք դրանք չեն տարբերում: Երկրորդ բանաստեղծությունում հեղինակն ուզում է ասել,որ սիրուն չես կարող ստրկացնել: Ինչքան էլ սեր փնտրես ստրուկների շուկայում, մեկ է, չես գտնի: Աննա Ղազարյան

Այստեղ շները մարդիկ էին, և այս պատմության մեջ խոսում էին ոչ թե կեղտոտ շների, այլ մարդկանց տարբեր տեսակների մասին: Այդ կեղտոտ շները կարող էին լինել մարդիկ՝ աղքատ կամ անտուն: Եթե դուք փողոցում տեսնեք շուն, որը ապրում է այնտեղ, բնական է, որ չեք վերցնի և տանի ձեզ հետ, բայց խոսքը գնում էր մարդկանց մասին: Մարդը, կարող է լվանալ իր երեսը, բայց ոչ մեղքերը: Եթե դրսում տեսնեք մարդ, ով գումար է հավաքում, նրան տվեք գումար: Ձեր այդ արարքը հավասարազոր է այդ մարդուն տուն և ապրելու տեղ տալուն, քանի որ դու հաստատ չես կարող նրանք քեզ հետ տանել քո տուն և ապրել նրա հետ, բայց նա այդ գումարով կարող է անել իր ուզած բանը: Նարեկ Խաչատրյան

Իմ կարծիքով երկու բանաստեղծություններն էլ շատ խորը իմաստ ունեն: «Ավելի վատ» բանաստեղծությունը ինձ դուր եկավ, այստեղ ուզում է ասել, որ մարդուն կարող ես լվանալ արտաքինից, բայց ներքինից՝ ոչ: Դու պետք է քո հնարավորության չափով բոլորին օգնես: Իսկ «Քեզ համար, իմ սեր» բանաստեղծության մեջ հեղինակը ասում է, որ ամեն ինչ կտա իր սիրուն: Մանե Բարսեղյան

«Ավելի վատ» Իմ կարծիքով հեղինակն այս ստեղծագործությամբ ուզում է ասել, որ կան մարդիկ, ովքեր կարծում են շներից առվելի մաքուր են,նրանք սխալվում են:Քանի որ շան ցեխն ու կեղտը ավելի հեշտ է լվանալ, մաքրել, քան մարդու կեղծավոր հոգին: Քեզ համար, իմ սեր Այս բանաստեղծությունում հեղինակը սիրահարված էր մի աղջկա, ում համար ամեն ինչի պատրաստ է, առնում է ամեն բան, բայց վերջում, երբ գնում է աղջկա հետքերով ստրուկների շուկա, աղջկան էլ չի գտնում: Քրիստինա Մեսրոպյան

Այսպես եմ հասկանում. շունը մաքուր հոգով կենդանի է, նրա վրայի ցեխը կարելի է մաքրել, պատերին ցայտած ցեխն էլ կարելի է մաքրել: Մարդիկ, որոնք ասում են,որ սիրում են շանը, բայց պայմաններով, ցեխով են լցված, հոգին է ցեխոտ,քանի որ նրանք չեն հասկանում, որ շունը բարի կենդանի է, վնաս չի ուզում տալ, ցեխը վնաս չէ, հնարավոր է մաքրել: Հոգով ցեխոտ մարդկանցից հնարավոր չէ ցեխը մաքրել: Տաթև Աբազյան

Ես երկու բանաստեղծություններն էլ կարդացի և հասկացա նրանց արտահայտած իմաստը: Առաջինում հանգավորումը ինձ դուր չեկավ, բայց իմաստը շատ հասկանալի էր: Խոսվում էր ներքին և արտաքին կեղտի մասին, որ շան վրայից ցեխը հնարավոր է մաքրել, բայց մարդու մեջ գտնվող ցեխը՝ անհնար է կամ շատ դժվար: Երկրորդում հեղինակը ցանկանում էր աղջկան առաջարկություն անել և դրա համար գնեց այդ ամենը: Ծաղիկներ գնեց առաջարկության համար: Թռչուններ գնեց ամուսնության համար: Շղթաներ գնեց կնոջ համար, որովհետև ցանկանում էր այդ շղթաներով կնոջը ամբողջ կյանքում պահել իր հետ: Աննա Ղարիբյան

Ավելի վատ Ինձ թվում է, ամեն “ցեխոտ” մարդու կարելի է դարձնել “մաքուր” մարդ։ Այստեղ նա շեշտում է, եթե պայմանով ուզում ես օգնել, “ՊԵՏՔ ՉԷ”։ Նաև ասում է, եթե օգնես և ճիշտ օգնես, “ցեխն էլ” կմաքրես։ Քեզ համար, իմ սեր Ինձ թվում է, այստեղ ասում է, եթե մարդ ուզում է իսկական սեր, պետք է սիրի, ոչ թե երևակայի։ Ամեն ինչ սկսում է թռչուններից և վերջանում է ստրկությամբ։ Ազատ Կարապետյան

Ցեխոտ շուն ասելով նկատի ունի կեղտոտ մարդուն։ Ասում է, որ ոչ թե պետք է վատ մարդու դեմ պայմաններ դնել, մինչև ներս թողնելը, այլ ներս թողնել, և նրան ուղղել։ Իսկ պայմանով սիրողները ստոր խաբեբաներ են։ Երկրորդ բանաստեղծությունը ասում է, որ սերը սկզբում խաղ է թվում, բայց հետո սերդ կապում ես, որ չկորցնես, իսկ հետո այն ինքն իրեն վաճառում է, և դու այն էլ երբեք չես գտնում։ Էդուարդ Երիցյան

Այս բանաստեղծությունն ուզում է բացատրել, թե ինչու շանը ներս չեն թողնում : Կեղտը վատ բան չէ, տունը չի կեղտոտվի: Նույնն է, ինչ մարդ կեղտոտ լինի ու տուն չթողնեն՝ վախենալով կեղտոտել այն: Նաջարյան Հովհաննես

Ժակ Պրևերի ,,Ավելի վատ,, ստեղծագործությունը սովորեցնում է, որ մարդկանց, կենդանիներին պետք է ընդունել այնպես, ինչպես կան և ոչ թե այնպես, ինչպես ձեռնտու է: ,,Քեզ համար, իմ սեր,, ստեղծագործությունը սովորեցնում է, որ պետք է սիրելիին նվիրել այն, ինչ նա ցանկանում է `թռչուններ,ծաղիկներ, և ոչ թե այն, ինչ զրկում է նրան հավասար իրավունքներից, առավել ևս ստրկացնում է: Արեն Պողոսյան

Այս ստեղծագործությամբ ուզում է ասել, որ կան մարդիկ, ովքեր կարծում են շներից ավելի մաքուր են,նրանք սխալվում են:Քանի որ շան ցեխն ու կեղտը ավելի հեշտ է լվանալ, մաքրել, քան մարդու կեղծավոր հոգին: Գևորգ

Ես կարծում եմ, որ մարդու հոգին ավելի կարևոր է, քան արտաքինը։ Կան շատ հարուստներ և կան շատ աղքատներ, բայց դա կարևոր չէ, կարևորը մարդու հոգին է։ Շատ մարդիկ կարևորություն են տալիս մարդու ապրելաձևին և ունեցվածքին։ Նարեկ Ճաղարյան

Ես կարծում եմ,որ այստեղ նշված ,,ցեխոտ,, շանը կարելի է մաքրել,այսինքն վատ մարդուն կարելի է դարձնել լավը:Մարդը,եթե նույնիսկ կրթված է, դեռ չի նշանակում,որ կրթվելու ու ավելին սովորելու տեղ չունի:Եթե ունես վատ սովորություններով ու բնավորությունով բարեկամ կամ ընկեր, ապա դու պետքե նրա միջից վատ բնավորությունը հանես, ու նրան չթողնես: Արեն Կարապետյան

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.