• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Մխիթար Սեբաստացի» 2016թ. մրցանակներ շնորհելու մասին

ՀՐԱՄԱՆ
18.11.2016թ.

Կրթահամալիրի «Մխիթար Սեբաստացի» 2016թ. մրցանակները շնորհել.

  • Դասավանդող Մարիետ Սիմոնյանին՝ համաշխարհային համացանցում հայալեզու գրականության, հայկական մշակույթի տարածման անհատական ուսումնական նախագծեր ղեկավարելու համար.

2016թ. պարգևատրման ֆոնդի միջոցներով Մարիետ Սիմոնյանին որպես մրցանակ հանձնել Մխիթարյան միաբանությունում մեկ շաբաթ աշխատելու ուղեգիր.

  • Ավագ դպրոցի 11-րդ դասարանի սովորողներ Տիգրան Աբրահամյանին, Արման Մարտիրոսյանին՝ թարգմանական-ստեղծագործական-հետազոտական աշխատանքի համար.

2016թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից Տիգրան Աբրահամյանին և Արման  Մարտիրոսյանին նշանակել կրթաթոշակ 10 ամիս ժամկետով ամսական 10.000-ական դրամ, ընդամենը՝ 200.000 դրամ։
Մրցանակները հանձնել նոյեմբերի 19-ին՝ Մարմարյա սրահում ծիսական տոնախմբության ժամանակ։
Հիմք` կրթահամալիրի 2016թ. ուսումնական օրացույց, կրթահամալիրի 2016թ. պարգևատրման ֆոնդ, մրցանակային անվանակարգեր:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան