• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առավոտյան ընդհանուր դաս-պարապմունք

Ծրագրում.

  • Կարդում ենք կրթահամալիրի հիմնը «Անդաստան»
  • Նոր պարերգի ուսուցում. Կոմիտաս «Ծառի տակին կար կանեմ»
  • Ժողովրդական երգ «Գացեր իմ շուկեն»

Ծառի տակին կար կանեմ

Կոմիտաս

 

Ծառի տակին կար կանեմ,

Սիրած յարին քար կանեմ:

 

Սիրել եմ սերն էրեսին,

Ծառի տակին կար կանեմ,

Անթառամ թերն էրեսին,

Սիրած յարին քար կանեմ:

 

Նստել ես հատիկ, պատիկ,

Ծառի տակին կար կանեմ,

Աչքերդ՝ նռան հատիկ,

Սիրած յարին քար կանեմ:

 

Ծառի տակին կար կանեմ,

Սիրած յարին քար կանեմ:

 

Նոր էկար, բարով էկար,

Ծառի տակին կար կանեմ,

Կանաչ կալերով էկար,

Սիրած յարին քար կանեմ:

 

Էրնեկ ես ծառ էղնեի,

Ծառի տակին կար կանեմ,

Ձեր դռանը բուսնեի,

Սիրած յարին քար կանեմ:

 

Ծառի տակին կար կանեմ,

Սիրած յարին քար կանեմ: