• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթական փոխանակումների ծրագրով ընդունելություն կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
15.11.2016թ.

Թբիլիսիի թիվ 37  դպրոցի սովորողների ու ուսուցիչների խումբը (20 սովորող և 3 ուսուցիչ) Վրաստանի հանրակրթական հաստատությունների հետ իրականացվող «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով նոյեմբերի 17-20-ին  հյուրընկալվում է կրթահամալիրում՝ մասնակցելու «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնին: Խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Ռինա Շագինյանին, Գառնիկ Սահակյանին և ընկերներին.
  2. ընդունել ի գիտություն խմբի ներկայացրած ծրագիրը (հավելված).
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Դպրոց-դպրոցի կացարանում, պատասխանատու` Զարուհի Առաքելյան.
  4. ընդունելության լուսաբանումը համարել վրացախոսների ակումբի և վրաստանցի սովորողների համատեղ ուսումնական աշխատանքը.
  5. ծրագրի հաշվետվության մեջ ներառել թ. 37 դպրոցի հետ հեռավար համագործակցության աշխատանքները (մասնակցություն ուսումնական օրացույցով որոշված ստուգատեսներին, համատեղ ուսումնական նախագծեր Թբիլիսիում).
  6. սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով կազմակերպել Դպրոց-պարտեզի խոհանոցում, ճաշ` 500-ական դրամի չափով՝ ըստ ծրագրի.
  7. հրամանին անհատապես ծանոթացնել ընդունելության բոլոր պատասխանատուներին։

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Գործունեությունը կրթահամալիրում
• վրացերենի համատեղ ուսումնական պարապմունք
• մասնակցություն բնագիտական դասընթացներին
• համատեղ նկարչական պլեներ
• պարուսուցում
Հավելված
Ընդունելության ծրագիր.

Նոյեմբերի 17
16:00 դիմավորում Սուրբ Երրորդություն եկեղեցու մոտ, տեղավորում Դպրոց-պարտեզում
17:00  ընթրիք Դպրոց-պարտեզում
20:00  հանգիստ

Նոյեմբերի 18

8:15   նախաճաշ Դպրոց-պարտեզում
9:00   ընդհանուր պարապմունք Մայր դպրոցում
9:20 վրացերենի համատեղ  ուսումնական  պարապմունք 37 դպրոցի սովորողների հետ
10:10 շրջայց  Մայր դպրոցում, մասնակցություն բնագիտական պարապմունքներին
11:00   պարուսուցում
12:30 համատեղ նկարչական պլեներ Գեղարվեստի ուսումնական կենտրոնում
14 :00  ճաշ նոր դպրոցում
15:15 Մեդիաուրբաթ համերգ
18:00   ընթրիք Դպրոց-պարտեզում
20:00   զբոսանք երեկոյան Երևանով
22:00   հանգիստ 

Նոյեմբերի 19

9:00    նախաճաշ Դպրոց-պարտեզում
10:00  համերգ-տոնախմբություն, Հարիսայի ծեսՄայր դպրոցում
13:00  ճամփորդություն Էջմիածին
18:00   ընթրիք Դպրոց-պարտեզում
20:00   զբոսանք երեկոյան Երևանով
22:00   հանգիստ 

Նոյեմբերի 20

9:00    նախաճաշ Դպրոց-պարտեզում
10:00  մեկնում