• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ցեղասպանությունը` որպես քարոզչություն

Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը ցայսօր անհանգստացնում է երկրին: Վաղուց է, ինչ դպրոցականներին ծանոթացնում են իրենց նախնիների ճակատագրին: Պատմության դասերը հետզհետե դառնում են քարոզչության հարթակներ, իսկ ցեղասպանությունը՝ կառավարության ձեռքին հաղթաթուղթ՝ մարդկանց շեղելու երկրի մնացյալ կարևոր խնդիրներից:

Երևանի միջնակարգ մի դպրոց. աշակերտները վազում են դասասենյակ և միացնում իրենց համակարգիչները: Պատմության դասաժամ է, թեման՝ «Մեր նախնիների ցեղասպանությունը 1915 թ.: Քանի՞ հայ է զոհվել, ո՞վ է կոտորածի, տարհանումների և աքսորի պատասխանատուն»: Հայերը ցայսօր սպասում են փոխհատուցման, նվազագույնը՝ ցեղասպանության միջազգային, մեծամասշտաբ ճանաչման:
«Այս ողբերգությունը դրոշմված է մարդկանց հիշողության մեջ: Հայերի համար այն իրենց երկրի նկատմամբ սիրո, ազգային արժանապատվության մի մասն է, որ նրանք ուզում են ընդգծել: Մեր քաղաքական գործիչները ցեղասպանության ճանաչման կոչ են անում՝ ցանկանալով ներկայանալ որպես հայրենասերներ»:

Նույնիսկ հարյուր տարի անց՝ հայերը փոխհատուցում են պահանջում
Աշոտ Տիգրանյանը պատմության ավելի քան քառասուն տարվա ուսուցիչ է: 23 երկրներ, նրա հիշելով, ճանաչել են ցեղասպանությունը: Նրա կարծիքով՝ դա մաքուր սիմվոլիկ (խորհրդանշական) քաղաքականություն է: Ընդհանրապես, ըստ պատմության ուսուցչի, Թուրքիան պետք է ներողություն խնդրի և կոնկրետ փոխհատուցում ներկայացնի:
Այն կարող է ֆինանսական կամ նյութական՝ տարածքային փոխհատուցում լինել, քանի որ տեղահանվածները տուժել են, և դրա համար պատասխանատու է Թուրքիան:
100 տարի է անցել, բայց ցեղասպանությունը հայերի համար դեռևս ողբերգություն է, որը չի հաջողվում հաղթահարել, քանի որ այն հետևողականորեն ժխտվում է հանցագործների կողմից: Ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ մեկ տարի առաջ, փողոցներում այսպիսի գրառումներով պաստառներ էին՝ Remember and demand, գերմաներեն՝ Erinnert euch und fordert, այսինքն՝ փոխհատուցում ենք պահանջում: Ուրիշ պաստառներ պատկերում են թուրք-օսմանի գլխարկ ու բեղ, կողքին՝ Հիտլերի բեղը:
Հայերը, Սփյուռքից գալով հայրենիք, առաջինն այցելում են Ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ, որ գտնվում է Երևանում: Բացի դրանից՝ ամեն տարվա ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ այցելությունը դպրոցականների պարտքն է:
Հուշարձանի ճանապարհին տխուր երաժշտություն է հնչում բարձրախոսներից, իսկ հուշարձանին հանդիսավորությամբ խոնարհվում են ծաղիկներ:

Մարդիկ չեն ուզում, որ երեխաներն ինքնուրույն մտածեն
Ըստ Մարինա Մկրտչյանի՝  երեխաների համար սա մի ծես է, որի իմաստը նրանք մեծավմասամբ ընդհանրապես չեն հասկանում: Նրա ավագ որդին նոր է երկրորդ դասարան փոխադրվել: Նրան բարկացնում է, որ պատմության դասը հաճախ ներկայացվում է որպես ազգային քարոզչության միջոցառում:
Հայաստանի դպրոցների մեծ մասում այսպես է դասավանդվում պատմությունը, որովհետև այս տարբերակը շատ հեշտ է, և ցանկալի չէ, որ երեխաներն այդ մասին ինքնուրույն մտածեն, քանի որ հետո կարող են դժվարությունների հանդիպել: Եթե դու քո երեխաներին չպատմես ցեղասպանության մասին կամ ապրիլի 24-ին նրան չուղարկես հուշահամալիր, կդիտվես որպես օտար: Մարդիկ քեզ կասեն. «Դու իսկական հայուհի չես»:
Միաժամանակ, հայկական կառավարությունն օգտագործում է անցյալի ծանր հիշողությունները ներկայիս ցավերից շեղելու համար:

Ցեղասպանությունը դառնում է հաղթաթուղթ
Մարդիկ չեն կարողանում սրանք իրարից զանազանել: Մենք պետք է այնպես վարվենք, ինքնադաստիարակվենք, որ և՛ ցավը կարողանանք մեղմել, և՛ մեր զոհերին հարգենք: Ես նույնպես գնում եմ այնտեղ. այս քարոզչությունը շատ խորն է մեզանում, բայց ինձ համար նաև պարզ է, որ այն հաղթաթղթի պես մի բան է դարձել կառավարության ձեռքին: Միշտ, երբ նրան քննադատում են, առաջ է բերում ցեղասպանությունը և ասում. «Ապա տեսեք՝ մեզ ինչ վատ բան է պատահել»:
Անկախ նրանից՝ Բունդեսթագի ընդունած հայկական բանաձևն իրավաբանական հիմք ունի, թե ոչ, նրանց, նրանց ընտանիքների, նրանց առօրյայի համար միևնույն է:
«Ես լիարժեք չհասկացա՝ այնտեղ՝ Գերմանիայում, ի՛նչ պատահեց: Միայն գիտեմ, որ տարբեր իրավիճակների մասին է խոսքը: Բայց, պարզ ասած՝ այս ամենն ինձ ազնիվ չի թվում: Համենայնդեպս, չեմ կարծում, թե խոսքը Հայաստանի մասին է: Սա Գերմանիայի և Թուրքիայի միջև մի խնդիր է, որ մեզ որևէ կերպ չի առնչվում»:

Աղբյուրը` Deutschlandfunk Radionacht