• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թեյ

Նոր դպրոց

Թարգմանեցին Լուսինե Գալստյանը, Արփի Թովմասյանը, Զավեն Համբարձումյանը և Դիանա Զորյանը                    

Թեյը թուփ է, որի տերևները փոքր են և մուգ կանաչ: Այն աճում է Չինաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում և այլ տաք երկրներում: Թեյը բույսի տերևներ են:

Երբ այն դառնում է երեք տարեկան, նրա տերևները հավաքվում են: Հավաքվում են տարեկան երկու անգամ` գարնանը և աշնանը: Մարդկանցից շատ աշխատանք է պահանջվում` մինչև թեյը պատրաստ է լինում օգտագործման: Մարդիկ կտրում են թեյի տերևները և չորացնում դրանք:

Ամեն առավոտ մենք սիրում ենք սկսել մեր օրը մի բաժակ թեյով: Մենք խմում ենք թեյ ամեն օր: Բայց 300 տարի առաջ եվրոպացիք ոչինչ չգիտեին թեյի մասին:

Սա նավաստու մասին մի հին պատմություն է. նա իր տուն` մորը, նվեր բերեց թեյի տերևներ: Այդ մասին պատմեց իր ընկերներին և խնդրեց նրանց, որպեսզի գան և համտեսեն թեյը: Երբ նրա ընկեր-ընկերուհիները եկան, ծեր կինն ուտեստը բերեց և դրեց սեղանին: Դրանք շագանակագույն թեյի տերևներ էին: Հյուրերը, որ լսել էին թեյի շատ համեղ և թանկ բան լինելու մասին, սկսեցին ուտել այդ տերևները… Բայց, իհարկե, ոչ ոք չհավանեց դրանք: Այդ պահին ներս մտավ նավաստին: Նա նայեց սեղանին, ժպտաց և ասաց.

- Մայրի’կ, ի՞նչ ես արել այս թեյի տերևների հետ:

- Ես եռացրել եմ դրանք, ինչպես դու ինձ ասել էիր, որ անեմ:

- Իսկ ո՞ւր է ջուրը:

- Ես իհարկե, այն թափել եմ,- պատասխանեց խեղճ կինը:

- Հիմա դու կարող ես այս տերևներն էլ դեն նետել,- պատասխանեց տղան:

Միգուցե այս պատմությունը միայն կատակ է: Բայց այն ցույց է տալիս, որ անգլիացիք շատ քիչ բան գիտեին թեյի մասին և սիրում էին կատակներ անել դրա վերաբերյալ:

Չինացիները առաջին մարդիկ են աշխարհում, ովքեր սկսեցին աճեցնել թեյը: Մենք գիտենք, որ ավելի քան երկու հազար տարի առաջ չինացիները գիտեին և սիրում էին թեյը: Ոչ ոք չգիտե` ինչպես և երբ են նրանք սովորել աճեցնել  թեյի բույսը: Կա միայն մի հին լեգենդ դրա մասին: Ահա այդ: Մի անգամ մի մարդ խոստացավ աստվածներին, որ չի քնի ինը տարի: Երրորդ տարվա վերջում նա քնեց: Երբ նա արթնացավ, այնքան զայրացավ, որ բարկությունից կտրեց իր կոպերը և շպրտեց գետնին: Այդ կոպերից մի գեղեցիկ բույս աճեց, իսկ տղան դադարեց քնել: Նա նորից շատ էր ուզում քնել: Նա ուտում էր թեյի տերևները և այնքան ուժեղացավ, որ ընդհանրապես չկարողացավ քնել:

Իհարկե, սա միայն լեգենդ է: Մենք երբեք չենք կարող իմանալ այն մարդու անունը, ով առաջինն է աճեցրել թեյը: Այս բույսից պատրաստվում է մի ըմպելիք, որը աշխարհի շատ մարդիկ այդքան շատ են սիրում: