• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2016-2017 ուստարվա ձմեռային շրջանում կրթահամալիրի կրթական օբյեկտների ջերմամեկուսացման և ջեռուցման նախապատրաստական աշխատանքներն ավարտելու մասին

ՀՐԱՄԱՆ
21.10.2016թ.

2016-2017 ուստարվա կրթահամալիրի կրթական օբյեկտների ջեռուցումն սկսելու համար.

  1. ավարտել.
  • կրթական օբյեկտների ջերմամեկուսացման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը.
  • դասարաններում, աշխատասենյակներում և ուսումնական այլ տարածքներում հանդերձարանների (կախիչների) տեղադրումը՝ մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը.
  • արտաքին կոյուղիների ցանցի վերականգնման, նկուղների անվտանգության, լուսավորման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 7-ը.
  • գլխավոր մուտքերի ճանապարհների բարելավման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը.
  • տանիքների նորոգման՝ կաթոցների վերացման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը.
  • կրթական օբյեկտների կաթսայատների, ջեռուցման ցանցերի ստուգման և փորձարկման աշխատանքները՝ մինչև ս.թ. նոյեմբերի 1-ը.
  1. կատարված աշխատանքների արդյունքով կազմել կից ներկայացվող նմուշի ակտեր (հավելված 1) և դրանք հրապարակել նոյեմբերի 15-ի վարչական խորհրդում.
  2. կաթսայատները ջեռուցել՝ ելնելով անհրաժեշտությունից, ապահովելով շենքում 180-200 տաքություն: Կրթական օբյեկտների ջեռուցման աշխատակարգերը  սույն հրամանի պահանջների հաշվառմամբ, սահմանում են կրթական օբյեկտների պատասխանատուները (հավելված 2).
  3. կրթահամալիրի կրթական օբյեկտների պահպանության ծառայության ղեկավար Ռուդիկ Սահակյանցին ճանաչել կրթական օբյեկտների կաթսայատների անվտանգ շահագործման պատասխանատու.
  4. հաստատել կրթական օբյեկտների անվտանգ ու անընդհատ ջեռուցման ցանցի սպասարկման համար պատասխանատուների և կաթսայատների հնոցապանների ցուցակը (հավելված 3).
  5. հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. նոյեմբերի 6-ը յուրաքանչյուր կրթական օբյեկտ ապահովել ջեռուցման տեխնիկական սպասարկման և ջերմամեկուսացման համար պակասող պիտույքներով և գործիքներով:
  6. հանձնարարել Ռուդիկ Սահակյանցին մինչև ս.թ. հոկտեմբերի 26-ը դպրոցների ղեկավարների հետ կազմել կրթական օբյեկտների ձմռան նախապատրաստման շիննորոգման, շինբարելավման աշխատանքների ցանկը և ժամանակացույցը այն հաշվով, որ այդ աշխատանքները հիմնականում ավարտվեն մինչև նոյեմբերի 8-ը:
  7. 2016թ. նոյեմբերի 1-ից սկսած` յուրաքանչյուր օր սահմանված կարգով գրանցել.
  • կրթական օբյեկտի սպառած գազի, էլեկտրաէներգիայի, ջրի ծախսերը,
  • կրթական օբյեկտի միջանցքների, դասասենյակների, ուսումնական այլ տարածքների ջերմաստիճանները.
  1. հրամանում նշված անձանց անհատապես ծանոթացնել հրամանին, իսկ կրթահամալիրի աշխատողներին և սովորողներին` կայքի միջոցով:

Կրթահամալիրիտնօրենիպաշտոնակատար`      Գ. Հակոբյան

Հավելված 1
Հաստատում եմ
Հաստատում եմ՝
Դպրոցի ղեկավար՝ .................

ԱԿՏ

Մենք՝ ներքո ստորագրյալներս, ուսումնասիրեցինք … կրթական օբյեկտի (հասցեն՝ ….) կաթսայատան ջեռուցման սարքերի վիճակը, փորձարկեցինք դրանք, ուսումնասիրեցինք ջեռուցման ներքին ցանցի բոլոր հանգույցները, փորձարկեցինք ջեռուցման ներքին ցանցը: Կաթսայատունն ունի պահանջվող մաքրություն, չկան ավելորդ իրեր: Կաթսայատանը տեղադրված են կրակմարիչները և անհրաժեշտ բոլոր պիտույքները: Կաթսայատան սարքերն անթերի աշխատում են, ջեռուցման ներքին ցանցը վնասված չէ, ջեռուցման մարտկոցները, խողովակները ջուր չեն թողնում: Հնոցապանն ունի աշխատելու թույլտվություն: Դպրոցում առկա են տնօրենի հրամանի կատարումն ապահովող պայմաններ:
Դիտողություններ և առաջարկներ՝
Կազմեցին`
Կրթահամալիրի կրթական օբյեկտների պահպանության ծառայության ղեկավար՝  Ռ. Սահակյանց
Պահակ-բակապահ`
Ջեռուցման ցանցի սպասարկման պատասխանատու`
Հնոցապան`
Ամիս, ամսաթիվ

Հավելված 2

Կրթական օբյեկտում ջեռուցման աշխատակարգ սահմանող պատասխանատուների ցանկ

Նոր դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 47/1) - Նառա Նիկողոսյան
Դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/1) – Զարուհի Առաքելյան
Հիմնական դպրոց-պարտեզ (հասցեն՝ Ծ. Իսակովի 52/6) - Շամիրամ Պողոսյան
Գեղարվեստի դպրոց-պարտեզ (հասցեն՝ Րաֆֆու 69/1) – Քնարիկ Ներսիսյան
Քոլեջ (հասցեն՝ Զ. Անդրանիկի 52/6) – Նվարդ Սարգսյան
Մայր դպրոց (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 25) - Մարթա Ասատրյան, Մարգարիտ Սարգսյան
Մեդիակենտրոն (հասցեն՝ Րաֆֆու 57) - Լիլիթ Ազիզխանյան
Գյուղացիական տնտեսություն (հասցեն՝ Ա. Բաբաջանյան 38/2) – Խորեն Հազարումյան

Հավելված 3

  • Կրթական օբյեկտների ջեռուցման ցանցերի անխափան աշխատանքի սպասարկման պատասխանատուների ցուցակ
  1. Բոլոր կաթսայատների էլեկտրական աշխատանքների սպասարկում - Կորյուն Ստեփանյան
  2. Կոյուղիների արտաքին ցանցերի սպասարկում -  Համլետ Կարապետյան
  3. Կրթական օբյեկտների ջեռուցման ցանցի սպասարկման պատասխանատու – Էդուարդ Գավարյան
  • Կրթական օբյեկտների կաթսայատների հնոցապանների և պատասխանատու անձերի ցուցակ
  1. Նոր դպրոց-պարտեզ - Արմեն Վարպետյան
  2. Դպրոց-պարտեզ - Վանիկ Թոփչյան
  3. Գեղարվեստի դպրոց-պարտեզ - Ավետիք Գալստյան
  4. Հիմնական դպրոց-պարտեզ - Համլետ Կարապետյան
  5. Քոլեջ - Սերգեյ Օնանյան, Ժորա Գալստյան
  6. Մայր դպրոց – Վլադիկ Աբրահամյան
  7. Մեդիակենտրոն - Կորյուն Ստեփանյան
  8. Գյուղացիական տնտեսություն - Քաջիկ Բաբայան