• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 դպրոցի սովորողների ու ուսուցիչների խմբի ընդունելությունը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
24.10.2016թ.

Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 ավագ դպրոցի սովորողների ու ուսուցիչների խումբը (10 ուսուցիչ և 18 սովորող) կրթական փոխանակումների ծրագրով հոկտեմբերի 25-28-ին հյուրընկալվում է կրթահամալիրում (հիմք՝ թիվ 8 դպրոցի տնօրեն Լ. Գևորգյանի նամակը)։ Խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել  Շամիրամ Պողոսյանին և ընկերներին.
  2. ընդունել ի գիտություն խմբի ներկայացրած ծրագիրը.
  3. խմբի գիշերակացը կազմակերպել կրթական փոխանակումների Հիմնական դպրոցի կացարանում, պատասխանատու` Շամիրամ Պողոսյան.
  4. կազմակերպել սնունդը` նախաճաշ և ընթրիք, յուրաքանչյուրին 300-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար`    Գ. Հակոբյան

Ծ Ր Ա Գ Ի Ր

2016թ. հոկտեմբերի 25-28-ին ՀՀ ք. Երևան ճամփորդության

Կազմը՝ ուսուցիչներ - 10 հոգի ( 3 տղամարդ, 7 կին )
աշակերտներ - 18 հոգի ( 3 տղա,  15 աղջիկ)
 
I օր ( 25.10.2016թ.) - մեկնումը ժամ 08.00
Երթուղին - ՙՍտեփանակերտ - Զորաց քարեր - Նորավանք - Պ. Սևակի տուն թանգարան - Վ. Սարգսյանի տուն թանգարան - Երևան  («Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր)՚, զբոսանք երեկոյան Երևանում

II օր  ( 26.10.2016թ. )
Կրթահամալիր (45 րոպե համերգային ծրագիր) - Ծիծեռնակաբերդ - Զվարթնոց - Էջմիածին - Սարդարապատ - Երևան: Ծանոթություն Երևանի տեսարժան վայրերին (կասկադ), հաճախում թատրոն:

III օր  (27.10.2016թ.)
Կրթահամալիր - Եռաբլուր - Գառնի - Գեղարդ - Օշական - Երևան: Այցելություններ մատենադարան, Երևանի պատմության թանգարան, Հ. Թումանյանի, Ե. Չարենցի տուն-թանգարաններ:
        
IV օր (2810.2016թ.) - մեկնումը ժամ 08.00
Երևան - Խոր վիրապ - Ստեփանակերտ