• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մասնախմբի ղեկավարի աշխատակարգը հաստատելու մասին

ՀՐԱՄԱՆ
15.09.2016թ.

Կրթահամալիրի փոխտնօրենի, մանկավարժության լաբորատորիայի ներկայացմամբ 2016-2017 ուսումնական տարվա համար.

  • հաստատում եմ կրթահամալիրի մասնագիտական խմբի ղեկավարի աշխատակարգը (հավելված 1), լրավճարի հաշվարկման հիմքերը (հավելված 2).
  • կրթահամալիրում ուսումնական գործունեության մեջ ներառված աշխատողի հիմնական աշխատավարձը ձևավորող միասնական ցուցանիշներում գրանցել «մասնախմբի ղեկավարում», ամսական լրավճարի չափը՝ 40.000 դրամ (լրացուցիչ ծախսած աշխատաժամանակը՝ ամսական - 37 ժամ կամ շաբաթական՝ 9-10 ժամ):

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված 1
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Կրթահամալիրի մասնախմբի ղեկավարի աշխատանքային պարտականություններ
2016-2017 ուստարի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կանոնադրությամբ կրթահամալիրի մասնախմբերի ցանկը, մասնախմբերի ղեկավարներին կրթահամալիրի տնօրենի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի խորհուրդը: Կրթահամալիրի մասնախմբի ղեկավարն ընտրվում է սահմանված կարգով:
Մասնախմբի ղեկավարը.

  • կրթահամալիրի մասնաժողովի անդամ է. մասնակցում է մասնաժողովի նիստերին, պատրաստում և ներկայացնում է իր ղեկավարած մասնախմբին վերաբերող փաստաթղթեր, գրավոր առաջարկություն է ներկայացնում մասնաժողովի օրակարգում ընդգրկված փաստաթղթերի մասին
  • մասնաժողովին է ներկայացնում տվյալ ուսումնական տարվա համար անհրաժեշտ ուսումնական գրականության ցանկը
  • ծանոթանում է իր մասնախմբի անդամի անհատական պլանին, քննարկում այն
  • հետևում է մասնախմբի անդամի բլոգավարությանը, քննարկում և առաջարկություններ անում
  • վարում է մասնախմբի սեմինար պարապմունքը
  • առաջարկություն է անում մենթոր ուսուցչի ընտրության հարցում
  • սահմանված կարգով մասնակցում է իր մասնախմբի անդամի գործունեության գնահատման աշխատանքին
  • սահմանված կարգով մասնակցում է կրթահամալիրի դիմած մասնագետի մրցույթի կազմակերպմանը.
  • վարում է մասնագիտական խմբի բլոգը։