• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ես՝ որպես իմ կրթության կազմակերպիչ

Աշխարհում բնակվող մարդկանց մի ստվար մասը ստանում է կրթություն, և մեծ մասը ձգտում է բարձրագույն կրթության։ Իհարկե, ոմանք նախընտրում են իրենց հնարավորությունների և ընդունակությունների սահմաններում ապագայի ծրագրեր գծել, իսկ մի մասն էլ ուղղակի անհրաժեշտ պայմանների բացակայության պատճառով զրկվում է այդ հնարավորությունից, ինչն առկա խնդիր է, բայց ոչ մի հեռանկար չկա խնդրի լուծման համար։

Բայց այնուամենայնիվ կա կրթություն, ու կան կրթական հաստատություններ։ Խոսքս վերաբերում է Հայաստանի կամ գոնե Երևանի կրթական հաստատություններին։
Ես սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և արդեն 12-րդ դասարանում եմ։ Իմ համադասարանցիներից շատերին գիտեմ, որ մեր կրթահամալիրում են դեռ պարտեզից, և շատերը չեն պատկերացնում կրթությունն ու կյանքը մեր դպրոցի պատերից (ապակիներից) դուրս, մեր միջավայրի անցուդարձից տարբեր։ Բայց ես ոչ միայն պատկերացնում եմ, այլ նաև եղել եմ դրա մեջ։ Ես սովորել եմ ևս մեկ դպրոցում՝ առաջինից մինչև 9-րդ դասարան։ Ես իմ կրթության կազմակերպիչը չէի համարվում և չէի կարող լինել։ Չգիտեի էլ՝ դա ինչ է, ինչպես է, կամ ընդհանրապես կարո՞ղ է լինել. գաղափար չունեի։

Շատ ու շատ հանգամանքներում երբեմն խախտվում է, պատ շարվում քո քայլերի, ստեղծարարության, անձամբ գործելու հնարավորության առջև։

Վերջին տարին է, որ ես սովորում եմ այս կրթահամալիրում։ Եվ վերջին տարին է, որ նորից ուզում եմ անհագորեն վերցնել ու գործել ինքնուրույն, սխալներ անել, հետո հասկանալ ճիշտն ու դա անել։ Հենց այդ ընտրության հնարավորությունը թույլ է տալիս քեզ զգալ մարդ՝ անհատ։

Հեղինակ՝ Սոնա Սահակյան, 12-րդ դաս․

Նախագծի համակարգումը՝ Լուսինե Մանուկյանի

Աղբյուրը՝ Լուսաստղ ամսագիր։