• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշնանային ամենամյա 11-րդ հավաք․ արձագանքում են 12-րդ դասարանի սովորողները

Ես մի բանում համոզվել եմ, որ եթե ուզում ես, ապա անպայման քեզ տրվում է հնարավորությունը, այլ հարց է, թե դու ինչպես ես օգտագործում քեզ տրված հնարավորությունը: Մի քիչ տարօրինակ սկիզբ էր, չէ՞: Բայց տրանսպորտում, փողոցում, երաժշտական դպրոցում հաճախ եմ հանդիպում սովորողների, ովքեր դժգոհ են ամեն ինչից, բայց երբ առաջարկում ես փոխելու հնարավորություն, հետ են քաշվում: Ափսոսում եմ, երբ տեսնում եմ, որ նրանք գերադասում են նույնությունը՝ փոփոխություններից: Ու մտածում եմ, որ գուցե ես ինքս էլ այսպես չմտածեի ու համարձակ չգնայի փոփոխությունների, եթե կրթահամալիրում մեծացած չլինեի:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործում են ակումբներ: Այսինքն՝ սովորողը բացի դասերից, կարող է ընտրել իրեն դուր եկած ակումբն ու զբաղվել սիրած գործով:

Անձամբ ես ընտրել եմ Երաժշտական լաբորատորիա ակումբը, որովհետև զբաղվում եմ երաժշտությամբ: Ակումբում մեզ ընձեռնվեցին մեծ հնարավորություններ: Քեզ տրվում է ինքնակրթության, արտահայտման մեծ հնարավորություն: Ակումբում դու ունես ղեկավար, ով ամեն հարցում քեզ օգնում է, ունես ընկերներ, ովքեր կիսում են քո հետաքրքրությունները, ովքեր կիսում են իրենց փորձը քեզ հետ և ինչ-որ բաներ սովորում քեզնից: Ակումբում դու կարող ես ազատ ստեղծել, ստեղծագործել, կատարելագործվել: Այդպես եղավ իմ դեպքում: Ակումբային արդյունավետ գործունեության շնորհիվ ստեղծվեց «Տիեզերք» խումբը:

Ամբողջականը՝ Լուսաստղում։

Նախագծի հեղինակ՝ Լուսինե Մանուկյան։

Նյութի հեղինակ՝ Աստղիկ Մամիկոնյան։