• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Ժայռ»-ի սեպտեմբերյան ոգին

Դիտարկել, հետազոտել, համագործակցային հարթակ ստեղծել, փնտրել, գտնել, ստեղծել, երևակայել, աշխատել միասին, ազատվել կապերից, քննարկել, բանակցել, բացահայտել միմյանց, սիրել և սիրվել, ընկերանալ. սա է ճամբարը, ճամփորդությունը:

«Ժայռ»-ում սպասվածից ավելի հետաքրքիր ու հագեցած էր ճամբարային առօրյան. հետաքրիր զրույցներ, քննարկումներ, երգ-երաժշտություն, խաղեր, հայոց լեզվի ճամբարային ֆլեշմոբ, լող, ճաշի միասնական պատրաստություն, բարձունքի հաղթահարում, նորեկ սեբաստացիների հրճվանք:

Սեպտեմբերի 10-ին մեր ճամբարականները ոգևորությամբ հետևեցին միջազգային լողարշավին: Զարմանում էին, թերահավատությամբ սպասում` արդյո՞ք Սևանի ամենալայն հատվածն հատող լողորդները անվնաս ետ կվերադառնան: Լողորդներին դիմավորեցին ոգևորությամբ և բարձր ծափողջույններով:

Սևանն ամեն անգամ նորովի է սիրվում մեր ճամբարականների հետ. սիրեցի ձեզ, սիրեցի սեպտեմբերյան խաղաղ Սևանը: