- Բարև… ո՞նց եք…
- Դե յոլա էլի…
Խոսակցության սկիզբ, նախաբան: Չեմ սիրում էս տեսակ նախաբաններ ու յոլա գնացող մարդկանց։ Հիմա ասեմ՝ ինչու։ Գիտեք, շատ եմ նկատել, շատ մարդկանց համար ավելի հեշտ է թույլ լինելը, անճար ձևանալը, քան հակառակը՝ հաղթող, ուժեղ լինելը, պայքարելը: Էս պարզ պատճառով էլ յոլա են գնում, չեն պայքարում, ավելին չեն ուզում, «գոհանում են» Աստծո տվածով կամ էլ նրանով, ինչ-որ միշտ էլ ունեցել են, իսկ պայքարելու մասին խոսք անգամ լսել չեն ուզում, իրենք շատ են պայքարել, էլ չեն ուզում, չի ստացվում, չեն փորձում…
Էմմա Իսախանյանի (12-րդ դաս․) տեքստը՝ Լուսաստղում։