• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային կրթական ծրագրերի սեպտեմբերյան ամենամյա 11-րդ հավաք

ՀՀ ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական 11-րդ հավաք
Հեղինակային կրթական ծրագրեր
 

2016թ. սեպտեմբերի 13-17

Կազմակերպիչ` Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր` կրթահամալիրի դպրոցները, քոլեջը, ուսումնական կենտրոնները, դասարանները, ակումբները, առանձին խմբեր
Աջակից` ՀՀ ԿԳՆ
Մասնակիցները՝  հանրակրթական դպրոցների մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ, կրթական կազմակերպություններ, անհատներ

Բովանդակությունը`

  • Ընդհանուր բացօթյա պարապմունքներ կրթահամալիրի դպրոցներում, դպրոցամերձ հարթակներում
  • Մեդիաուրբաթ ընդհանուր պարապմունք Բանգլադեշի այգիներում
  • Հեղինակային կրթական ծրագրով նորամուտներ
  • Ուսումնական նախագծեր 
  • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»` ուսումնական բաց-ներառական կրթական միջավայր
  • «Մեր թաղը» նախագծեր Բանգլադեշում
  • «Մեր քաղաքը» նախագծեր Երևանում
  • «Բարձունքի նվաճում», այդ թվում` երևանյան բլուրներ
  • Ռազմամարզական ճամբար Սևանի «Ժայռ» բանակատեղիում
  • 2016-2017 ուսումնական տարվա այլ ուսումնական նախագծեր

Նախագծերը ներկայացվում-լուսաբանվում են դասավանդողների և սովորողների բլոգներում, mskh.am-ում,  քառալեզու «Դպիրում»,  «Պարտեզում», «Բզեզում», պատանեկան ամսագրերում, «Սեբաստացի» TV-ռադիոյով:

Հավաքի օրվա մանրամասն ծրագիրը` mskh.am-ում։ 

Հրավիրում ենք մասնակցելու հավաքին դասարանով, սովորողների-ուսուցիչների խմբով։ Մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում: Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել նախօրոք:

Հասցե` Րաֆֆի 57, (374 10) 74 72 46, (374 91) 43 10 99