«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Այսօր Բ-2 թաղամասի այգում պլեներային տրամադրություն էր: Պարզվեց՝ այգին անուն ունի՝ Իտալական այգի: Այդպես են անվանել ի պատիվ Հայաստանում Իտալիայի դեսպանի, ով մոտ 16 տարի առաջ այդ տածքում տնկել է առաջին ծառը: Հետո ծառերը գնալով ավելացել են, իսկ խնամքը մնացել է տ. Նադիայի ուսերին, և հենց նա էլ պատմեց այս այգու պատմությունը: Պլեների ընթացքում մեզ միացան շատ երեխաներ, որոնք հաճույքով մասնակցեցին: Իսկ ամենափոքրիկ ապագա սեբաստացու նկարը կգտնեք ֆոտոշարքում:
Նյութը՝ Շուշան Ալեքսանյանի: