• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օպերատիվ ֆորում: 20-ը օգոստոսի

Օրակարգում քննարկվող հարցերն էին օգոստոսի 20-ի մանկավարժական ճամբարը, օգոստոսի 22-28-ի «Կրթական պարտեզ 2016»-ի դպրոցական խմբերի աշխատանքները, օգոստոսի 30-ի «Կրթական շքերթ ՀՀ վարչապետի հետ» և օգոստոսի 22-ի Սևանի «Ժայռ»-ում կրթահամալիրի կլոր սեղանի կազմակերպաման մանրամասները, ռազմամարզական ճամբար «Ժայռ 2016». սեպտեմբեր-հոկտեմբերի հերթափոխների կազմակերպման մասին հարցերը: 
Քննարկումը սկսեց կրթահամալիրի տնօրենը: Ասաց, որ եղել է կրթահամալիրի բոլոր օղակներում, ծանոթացել օրվա աշխատանքներին և մանկավարժական ճամբարի նախապատրաստմանը:
Քննարկվող հարցերի շուրջ հնչեցին մի շարք առաջարկներ: Խոսվեց այն մասին, որ դպրոցներում լինեն անհրաժեշտ հողմշակման, նորոգման գործիքների արհեստանոցներ: Բակերում, թաղերում լինեն բաներներ`որպես սոցիալական գովազդ: Ստեղծվեն, նախագծվեն, նկարահանվեն սոցիալական գովազդներ: Ձևավորվեն նոր սոցիալական կապեր` բնակիչ-սովորող-դասավանդող-ծնող: Կրթահամալիրի բոլոր լողափներն աշխատեն անխափան: Դպրոցամերձ այգիները և կրթահամալիրի լողափները օգտագործվեն որպես մարմնամարզական տարածքներ, մարզահրապարակներ: 
Քննարկվեցին մանրամասներ` օգոստոսի 30-ի և սեպտեմբերի 5-ի կրթական շքերթի:
Ներկայացվեց առաջարկ օրացույցում հաստատել ուսումնական պլանով որոշված  ռազմամարզական քառօրյա ճամբարների սեպտեմբեր-հոկտեմբերի գրաֆիկը: Ճամբարին կմասնակցեն կրթահամալիրի բոլոր 5-12-րդ դասարանցիները:
Առաջարկվեց ձեռք բերել բակային, էստաֆետային խաղերի համար անհրաժեշտ պիտուքներ:
Քննարկման ավարտին տիար Բլեյանը հայտնեց ուրախալի լուր այն մասին, որ Ապարանից սևահող է բերվել «Կրթական պարտեզ 2016»-ի բարեկարգման համար:
Յուրաքանչյուր քննարկվող հարցից հետո ֆորումի մասնակիցները հնարավորություն ունեին ներկայացնելու իրենց նկատառումները, առաջարկները: