• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրում «Ճարտարապետական միջավայրի բարեկարգում մանր ճարտարապետական ձևերի օգտագործումով» սեմինարի կազմակերպման մասին

Հրաման
19.08.2016թ.

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Շատվորյանի նախաձեռնությամբ 2016թ. օգոստոսի 22-29-ին կրթահամալիրում կազմակերպվում է համալսարանի և կրթահամալիրի Գեղարվեստի համատեղ նախագծային լաբորատորիայի աշխատանքային սեմինարը (workshop)։ Այդ նպատակով.

  1. սեմինարի կազմակերպման համար հատկացնել կրթահամալիրի Մայր դպրոցի՝ Ավագ դպրոցի երրորդ հարկը.
  2. ընդունել ի գիտություն սեմինարի՝ Արմեն Շատվորյանի ներկայացրած ծրագիրը. mskh.am-ում հրապարակել ծրագիրը.
  3. Կարինե Մացակյանի առաջարկով հաստատել սեմինարի՝ կրթահամալիրից մասնակիցների ցուցակը.

- Դասավանդողներ

  • Կարինե Մացակյան
  • Թամար Հարությունյան
  • Արեն Շահնազարյան
  • Գագիկ Չարչյան

- Սովորողներ

  • Շուշան Ճշմարիտյան
  • Լիլիթ Մկրտչյան
  • Մարիամ Մարտիրոսյան
  • Մելինե Մարտիրոսյան
  • Լուսինե Ալեքսանյան
  • Ռեբեկա Խաչիկյան
  • Արտակ Նշանյան
  • Էմմա Իսախանյան
  • Շուշան Մխիթարյան
  • Մարինե Խաչատրյան
  • Պայծառ Հարությունյան
  • Գոհար Գաբրիելյան
  1. հաստատել սեմինարի կազմակերպման՝ կրթահամալիրի կողմից պատասխանատուների ցուցակը.
  • կրթահամալիրի տնօրենի ներկայացուցիչ՝ գեղարվեստի դպրոցի ղեկավար Քնարիկ Ներսիսյան
  • տարածքի հիգիենիկ մաքրության-խնամքի համար՝ Գայանե Գայֆաջյան
  • ընդմիջում-հյուրասիրության համար պատասխանատու՝ Լուսինե Սարգսյան
  • տեխնիկական ապահովման և սպասարկման՝ թվային միջոցների սպասարկման մասնագետ՝ Սեն Միքայելյան
  • ուսումնական պիտույքներով, միջոցներով ապահովման՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան՝ Նոննա Գրիգորյան.
  • լուսաբանման՝ «Սեբաստացի» TV, «Սուրհանդակ» ռադիո՝ Աննա Մաթևոսյան, Մարիամ Գևորգյան:

Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան