• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընտանիք, ազատ ծով, բիզնես․․․

․․․Ծով՝ լողափեր, լողալու, լողալուն պատրաստվելու մշակույթ․․․

Այս թեման ինձ համար միշտ ամենացավոտն է եղել։ Փոքր էի․ Սևանում՝ լողափին, տհաճություն զգացի՝ անխնամ ու ոչ ճիշտ պատրաստված մարդկանց տեսնելով․ երկար տարիներ էլ լողափնյա հանգստից չօգտվեցի։ Վերսկսվեց տղայիս լողասիրության հետ։ Իհարկե, շատ բան է փոխվել՝ զարգացում հաստատ կա, բայց․․․

Լողափային հիգիենան պահպանելը կարևոր է ինչպես ծովը մտնելուց առաջ, էնպես էլ՝ հետո։ Ամենակարևորը մաքուր․ և՛ քո հիգիենայի համար, և՛ ծովի, և՛ մարդկանց աչքի։ Այլապես տեսարանը հաճելիներից չէ, մնացյալի մասին չեմ էլ խոսում։

Գուցե առաջին պահին զավեշտական հնչի, բայց՝ ինչ ուտել և որտեղ, ինպես և որքան, կարևոր ու բացակայող մշակույթ է։ Ինչ ուտել լողափին ու ինչպես․ սա էլ է լուրջ հարցադրում․ մարդիկ ուտում են խորոված՝ սոխը թափում ավազին, տարբեր տաք ուտեստներ, որոնք հարմար էլ չէ լողափին ուտելը, էլ չեմ խոսում բժշկական ցուցումների մասին․ ասենք, չի կարելի ուտել ու ջուրը մտնել։ Սևծովյան լողափերում ուտում են ամեն ինչ։ Ուտում, ծխում ու էդ ամենը թափում ավազին, քարերին․ հետո երեխաները ավազով ամրոց են սարքում՝ միջից հանելով սննդի մնացորդները։ Հաճախ էլ գտնում են զարմանալի ու անծանոթ մնացորդներ, ցուցադրում, փորձում։ Կեղտի մեջ լող․ ծովն ինքնամաքրվում է, լողափը՝ ոչ։