• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելություն Գյոթե ինստիտուտի երևանյան գրասենյակ

Վաղը՝ հունիսի 8-ին ժամը 12:00-ին, ըստ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, Կրթահամալիրի՝ գերմաներենով հետաքրքրված սովորողներին սպասում են Գյոթե ինստիտուտի երևանյան գրասենյակում:

Գրասենյակի ղեկավար Յուլիա Կրամերը կպատմի կենտրոնի գործունեության, հնարավորությունների, ծառայությունների մասին՝ ֆիլմադարան, գրադարան, լեզուն ուսումնասիրելու համար անհրաժեշտ էլեկտրոնային անսպառ նյութեր, ստանդարտացված քննություններ և այլն.....

Հանդիպում ենք Ավագ դպրոցի ընթերցասրահի մոտ հունիսի 8-ին ժամը 11:15-ին, մեզ հետ նախապես երթուղայինի գումար վերցնելով: Հանդիպումից հետո միասին վերադառնալու ենք կրթահամալիր: